Friday, 19 04 2024
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN

Տիգրան Սարգսյանի ստվերը շրջում է էներգետիկայի նախարարությունում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «250 մլն դոլարի ընդհանուր ապառքներ, որից 150 մլն դոլարը «Մեժգոսբանկի» փողն է, և մոտ 15 մլն դոլարի էլ չվճարված աշխատավարձ. երեկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը վերջապես հրապարակեց «Նաիրիտի» հետ կատարված ողբերգության թվային պատկերը: Ոչ պաշտոնական տվյալներով, ռուսական պարտքն ավելի մեծ է և տոկոսներով հանդերձ մոտենում է 250 մլն-ի:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հրավիրել էր ԱԺ պատգամավորների, «Նաիրիտի» ներկա և նախկին տնօրեններին, փորձագետների, որպեսզի քննարկեն գործարանի ողբերգական վիճակը, առաջիկայում էլ «Նաիրիտի» վերագործարկման առաջարկների փաթեթ մշակեն և դնեն վարչապետի և նախագահի սեղանին: Սակայն քննարկմանը չկային ողբերգության հիմնական դերակատարները՝ ոչ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, որն ստորագրեց մեր գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքն օֆշորային «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերությանը, ոչ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը, լինելով ԱՊՀ միջպետական բանկի խորհրդի նախագահը, «քավոր կանգնեց» «Նաիրիտի» գրավադրմանը ԱՊՀ միջպետական բանկում ընդամենը 70 մլն դոլարով, ապա ծածկեց բոլոր մութ գործարքները, որոնք կատարվեցին գործարանի հետ՝ ուռճացնելով վերջինիս պարտքերը: Չկար նաև տնօրեն Վահան Մելքոնյանը, ում օրոք կուտակվեցին միլիոնների հասնող ապառքները: Նույնիսկ էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչ չկար, որ պատասխաներ պատգամավորների հարցերին: Միակ փաստացի պատասխանողը Երվանդ Զախարյանն էր, ով պատասխանատու չէ կատարվածի համար: Նաև առաջին անգամ նախարարությունը հաստատեց այն, ինչ մենք ամիսներ շարունակ գրում էինք՝ այսինքն, որ բազմաթիվ բիզնես-ծրագրերի, «Նաիրիտում» լուրջ ներդրումներ կատարելու մասին զրույցներն իրականում բլեֆ են, ոչ մի ներդրող չկա: «Վերջին ամիսներին ռեալ ներդրումային առաջարկություններ մենք չենք ստացել:

Առաջարկություններ նախկինում եղել են՝ «Իտեռա», «Ռոսնեֆտ», գերմանական կազմակերպություն: Բոլոր առաջարկությունները՝ վերջին 2-3 տարիների մասին է խոսքը, չեն իրականացել: Վերջինը եղել է «Ռոսնեֆտի» կողմից՝ խոստացել էր մինչև օգոստոսի վերջ իր մոնիտորինգի հիման վրա առաջարկ ներկայացնել, բայց մինչ այսօր որևէ առաջարկ նախարարությունը չի ստացել»,- ասաց Երվանդ Զախարյանը, նշելով, սակայն, որ չի ցանկանում պարզաբանել ոչ պարտքի գոյացման մեխանիզմը, ոչ էլ շոշափել պատասխանատուների անունները:

Երբ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փորձեց հետաքրքրվել նախարարից, թե ինչպես, ինչ պատճառով է գոյացել 100 մլրդ դրամից ավելի պարտքը, արդյոք դա կապված չի՞ եղել գործարանի մենեջմենթի հետ, նախարարը կոչ արեց մեղավորներ չփնտրել. «Եկեք ավելի գործնական հարցեր բարձրացնենք, մեղավորներին պատժողը, հայտնաբերողն այլ կառույցներ են, էներգետիկայի նախարարությունը չէ»: Սակայն սա ներկա պատգամավորներին համոզիչ չթվաց:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նշեց, որ «Նաիրիտը» միշտ էլ ձախողված պրոյեկտ է եղել, և, որպես հայրենասեր մարդիկ, մենք պետք է լուծումները գտնենք: «Պետք է համադրել գործարանի պարտքերը գործարանի ակտիվների շուկայական գնահատականի հետ, այսինքն, այսօր «Նաիրիտը» ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում ի՞նչ արժե: Արդյո՞ք տեխնոլոգիան հնացել է: Ի՞նչ ծավալի ներդրումներ է պահանջում, որպեսզի ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխանի: Եթե առաջացել են պարտքեր, ուրեմն, դրանք որևէ տեղ չեն կորել, ուրեմն, դրանք ինչ-որ իրավապայմանագրային հարաբերությունների մեջ պետք է լինեն: Մենք հետ չենք նայում, բայց, որպեսզի անընդհատ մեր հանրապետությունում այսպիսի տխուր պատմություններ չկրկնվեն, պետք է հասկանանք, թե որ մասն է այս պարտքերի գոյացել օբյեկտիվ, որի համար ինչ-որ մարդիկ պետք է անպայման պատասխան տան»,- ասաց պատգամավորը: Բնականաբար, ոչ մի հարցի պատասխան չհնչեց: Գնալով զավեշտը խորանում էր:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում