Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Մի պարզ բան կարողանան՝ ամաչել

Հայաստանում անցկացվում է «Հայաստան-Սփյուռք» համաժողովը: Այս համաժողովում իշխանության ներկայացուցիչները ամպագոռգոռ խոսքեր են ասում միասնության, հայկական ներուժի և այլ գեղեցիկ ու հզոր բաների մասին, և միևնույն ժամանակ այս իշխանությունների օրակարգում է Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադարձնելու հարցը:

Եվ այսպես. Հայաստան-Սփյուռք, համահայկական օրակարգ և Լիսկային Սյունիքի մարզպետ վերադարձնելու հարց: Սա ոչ թե սև-սպիտակ է, գիշեր-ցերեկ, ցածր կամ բարձր, հոմանիշներ կամ հականիշներ, այլ սա ուղղակի ցինիզմ է՝ պետական բարձր մակարդակով արձանագրվող ցինիզմ, որը ցույց է տալիս, թե «Հայաստան-Սփյուռք» համաժողովում միասնության և այլնի մասին ելույթներ ունեցող Հովիկ Աբրահամյանը, այլ պաշտոնյաներ իրականում ինչ են մտածում, ինչով են ապրում, ումով են ապրում ու վերարտադրվում:

Հայաստան-Սփյուռքն ու Լիսկան չեն կարող լինել միևնույն մարդու ուղեղում, միևնույն իշխանությունների օրակարգում, միևնույն մարդը չի կարող լինել և՛ այնտեղ, և՛ Լիսկայի կողքին: Սակայն Հայաստանի իշխանությունների դեպքում հենց այդպես է, և սա է ցինզիմը, սա է վկայում, որ Հայաստանը հայության համաշխարհային բարգավաճման ամենակարևոր և անփոխարինելի գործիքը դառնալու փոխարեն՝ դառնում է մի ջրհոր, որի մեջ են հայտնվում բոլոր նրանք, ովքեր միամտություն են ունենում ջուր վերցնելու այդ ջրհորից:

Այդ ցինիզմն է, որ պետությունը հասցրել է ներկայիս վիճակին՝ պատելով ամեն ինչ, հայտնվելով ամենուր, վերածվելով քաղաքական նորմի, դառնալով ոչ միայն իշխանությունների, այլև ընդդիմությունների գործիք հասարակության դեմ: Հայաստանը վերածվել է ցինիկապետության, որը պետք է ապամոնտաժվի: Հայաստանում կա օրենքի, իրավունքի, ազատությունների պակաս, կա ազատ մրցակցության պակաս, սակայն, այնուհանդերձ, վերջին ամիսների իրադարձությունները վկայում են, որ Հայաստանում ամենամեծ պակասը բարոյականության՝ պարզ, մարդկային բարոյականության կամ, առավել պարզ ու պարզունակ ձևով ասած՝ ամոթի պակաս:

Այդ պակասն առաջին հերթին, այսպես կոչված, քաղաքական դաշտում է, ըստ որում՝ եթե նախկինում այն դաշտի միայն իշխանական հատվածում էր, ապա այսօր արդեն հակառակ կողմում էլ ակնհայտ է դառնում, որ ամոթի պակասն արդեն իսկ զգալի է: Համենայնդեպս, դրա մասին են վկայում մի շարք իրողություններ, իրադարձություններ, համագործակցություններ, հայտարարություններ:

Քաղաքականությունն, անշուշտ, բաղնիք չէ, որտեղ մտնելիս պետք է ամաչել կամ չամաչել, սակայն քաղաքականությունը հանրային գործունեության ոլորտ է, ինչը նշանակում է, որ այն չի կարող չունենալ բարոյական նորմեր, բարոյական չափանիշներ: «Քաղաքականությունն անբարոյականություն է» արտահայտությունը հենց անբարոյական ծագման արտահայտություն է, որի նպատակն է լեգիտիմացնել անբարոյականների ուզուրպացիան քաղաքականության մեջ:

Եթե Հայաստանում լուծվի այդ պարզ՝ ամոթի հարցը, եթե Հայաստանում որոշումների կայացման մակարդակում հայտնվեն մարդիկ, որոնք ունեն ամոթի զգացում, ապա Հայաստանի համար մնացյալ բոլոր դեֆիցիտները կա՛մ շատ արագ կկարգավորվեն, կա՛մ դրանք չեն լինի պետական կյանքի և հանրային համակեցության վերակազմակերպման, վերափոխման խոչընդոտ, և այդ վերակազմակերպման արդյունքում կսկսեն լուծվել նաև այդ դեֆիցիտները: Հայաստանը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար երևի շատ բան պետք չէ, պետք է միայն կարողանալ ամաչել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում