Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը չի բացառել, որ օրերից մի օր կվերադառնա «Տոտենհեմ».
« «Տոտենհեմ»-ը միշտ տեղ ունի իմ սրտում: Կարծում եմ, որ անգլիական ակումբի երկրպագուները շարունակում են սիրել ինձ, չնայած ես անցած ամռանը հեռացա ակումբից: Երբեք չեմ մոռանա «Ուայթ Հարթ Լեյն»-ում տեղի ունեցած Եվրոգավաթների հանդիպումները:
Ֆուտբոլում ոչինչ բացառել չի կարելի: Հնարավոր է, որ ես մի օր վերադառնամ «Տոտենեհմ»: Ցանկանում եմ, որ «Տոտենհեմ»-ի երկրպագուները հասկանան, որ «Ռեալ»-ը մեծագույն ակումբ է և ընդունեն իմ կայացրած որոշումը»-,ասել է Բեյլը: