Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Քրիշտիանո Ռոնալդուի «Յունայթեդ» վերադառնալու մասին լուրերը.
«Թերթերում միշտ այդպիսի նորություններ կգտնեք: Չեմ կարծում, որ լրատվամիջոցները կարող են ազդել Ռոնալդուի տեղափոխության վրա: Երդ Ռոնալդուի վերադառնալը հնարավոր լինի, ապա ես այդ մասին ձեզ տեղյակ կպահեմ, ինչպես եղավ Ֆալկաոյի դեպքում:
Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստ է: Նա կարող է հզորացնել ցանկացած թիմ և լիարժեք կատարել մարզիչի առաջադրանքները: Սակայն ես կարծում եմ, որ «Ռեալ»-ը բաց չի թողնի նրան»-, Վան Գալի խոսքերը մեջբերում է BBC-ն: