Չինաստանում դատարանը բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերությանը բժիշկներին և հիվանդանոցների ղեկավարին կաշառելու համար տուգանել է ռեկորդային՝ 489 միլիոն դոլարով, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Հաղորդվում է նաև, որ ֆիրմայի հինգ ղեկավարներ, այդ թվում՝ չինական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռեյլին, դատապարտվել են երկուսից չորս տարվա ազատազրկման:
Չինաստանի իշխանությունները կարծում են, որ ընկերությունը կաշառքների միջոցով ավելացրել է իր արտադրանքի վաճառքի ցուցանիշը: