Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմի գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի մասին, հաղորդում է «զինագործ»-ների պաշտոնական կայքը:
– Երկրպագուները չպետք է անհանգստանան, այլ պետք է շարունակեն աջակցել Օզիլին: Հասկանում եմ, թե ինչ են ցանկանում երկրպագուները, սակայն պետք է ընդունել, որ Մեսութը հսկայական աշխատանք է կատարել «Մունդիալ-2014»-ում:
Ինչո՞ւ պետք է քննադատվի միայն Օզիլը: Մենք ապրիլի 1-ից մինչ այսօր ընդամենը մեկ անգամ ենք պարտվել: Եկեք լինենք իրատես և հասկանանք, որ մենք դժվար ճանապարհ ենք անցել,- հայտարարել է Վենգերը: