Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան կմասնակցի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը:
– Թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են առաջիկա հանդիպմանը: Կոստան ներկա պահին հոգնածություն ունի, սակայն «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի ընթացքում նա խաղադաշտ կմտնի մեկնարկային րոպեներից:
Եթե նա հանդես գա «քաղաքաբնակ»-ների դեմ խաղում, ապա բաց կթողնի Անգլիայի գավաթի շրջանակներում կայանալիք «Բոլթոն»-ի դեմ հանդիպումը,- հայտարարել է «ազնվական»-ների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: