Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որը 2012-ին նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին, հայտարարել է իր վերադարձի մասին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Մանրամասն մտածելուց հետո ես որոշեցի ֆրանսիացիներին քաղաքական նոր ընտրություն առաջարկել»,- գրել է Սարկոզին:
«Ես իմ քաղաքական ընտանիքի ղեկավարի թեկնածու եմ»,-հավելել է նա: