Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Ո՞վ և ինչով է վախեցրել Լյուքս Ստեփանյանի սպանության գործով առաջին ատյանի դատավորին. Նոր հանգամանքներ Վերաքննիչում

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղավոր ճանաչված ու 17 տարի ազատազրկման դատապարտված Դավիթ Խաչատրյանի շահերի պաշտպանի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործով մեղադրական դատավճիռը կայացվել է 2014 թվականի հուլիսի 4-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող՝ Զոյա Զաքինյան:

Դավիթ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել այն բանի համար, որ հանդիսանալով զինծառայող, ընդգրկված լինելով զորամասի պահակախմբի վերակարգում՝ 2013 թվականի մայիսի 15-ին, ժամը 15-ից մինչև 15-ն անց 30-ի սահմաններում ծառայություն է իրականացրել պահակակետի մուտքի դռան մոտ: Պահակատան տարածքում տեղակայված ամառային տաղավարում գտնվող զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը նրա հասցեին հնչեցրել է վիրավորական արտահայտություններ, մասնավորապես անվանել է «պզուկոտ»: Դավիթ Խաչատրյանը հայհոյանքներին ի պատասխան բացել է իրեն ամրակցված ինքնաձիգի ապահովիչը, լիցքավորել, դրել մենահատ կրակի ռեժիմի վրա, ինքնաձիգի փողն ուղղել տաղավարի ուղղությամբ և զգուշացրել է, թե կկրակի:

Լյուքս Ստեփանյանը հայհոյել է չկրակողի հասցեին:

Դրանից հետո Դավիթ Խաչատրյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել, որի հետևանքով Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն տաղավարում գտնվող շարքային Հրաչյա Սարգսյանը ստացել է գլխի հրազենային-գնդակային վիրավորում՝ գանգի ոսկրերի և ուղեղանյութի վնասումով: Նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանը Դավիթ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդվածի 1-ին մասով ու վերջին հաշվով նրան դատապարտել է 17 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Դավիթ Խաչատրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը, ով վերաքննիչ դատարանում սկսեց իր ծավալուն բողոքի հիմնավորումը:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը նոր է դուրս գրվել դատապարտյալների հիվանդանոցից, նա ենթարկվել է վիրահատության:

Վերաքննիչ դատարան չէր ներկայացել տուժողի իրավահաջորդը: Վերջինիս ներկայացուցիչ Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ Դ.Խաչատրյանը վատառողջ է, բայց նրա բացակայությամբ դատարանը կարող է շարունակել դատական նիստը:

Դատական երկրորդ ատյան էր ներկայացել տուժող Հրաչյա Սարգսյանը՝ ակնհայտ հիվանդագին տեսքով:

Հրաչյան առաջին ատյանի դատարան չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով, այնտեղ ցուցմունք չէր տվել:

Այսօր ներկայանալով վերաքննիչ դատարան՝ տուժողը փոքր-ինչ դժվարությամբ խոսելով՝ ասաց, որ դեպքից հետո հիշողության կորուստ է ունեցել: «Հիմա որոշ բաներ վեր եմ հիշել, կուզեի այստեղ ցուցմունք տալ»,- ասաց տուժողը՝ միաժամանակ ընդգծելով, որ շատ վատ է զգում, դատարանում երկար նստել չի կարող :

Ամբաստանյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց ստեղծված իրավիճակում հաշվի առնել տուժողի խնդրանքը, այն, որ առաջին ատյանի դատարանում տուժողն անկարող է եղել ցուցմունք տալ և, միգուցե վերաքննիչում բողոքի քննության կարգի խախտմամբ, մինչև վերաքննիչ բողոքի հիմնավորումը՝ լսել տուժողի ցուցմունքը:

Դատարանը հետաձգեց պաշտպանի միջնորդության լուծումը: Նախ, ըստ կարգի, պաշտպանը կհիմնավորի իր բողոքը, իսկ երբ այդ բողոքի վերաբերյալ տուժողի կողմից կարծիք հայտնելու ժամանակը գա, դատարանը կանդրադառնա նրա ցուցմունքը լսելու հարցին, եթե այն պահին ևս տուժողը ցանկություն ունենա ցուցմունքով հանդես գալու:

Պաշտպան Երեմ Սարգսյանն իր վերաքննիչ բողոքով խնդրել է բեկանել և փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Պաշտպանը միջնորդել է Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ոչ թե դիտավորյալ սպանության և դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու, այլ զենքի հետ վարվելու կանոնների խախտման համար՝ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ 3-րդ մասերով, ու արդարացի պատիժ նշանակել այդ հոդվածի սանկցիայով:

Կամ՝ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ոչ թե ծանրացուցիչ հանգամանքներում կատարված, այլ «հասարակ» դիտավորյալ սպանության և անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և 120 հոդվածով՝ նշանակելով այդ հոդվածներով արդարացի պատիժ:

Կամ՝ բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դեմ պաշտպանական կողմի արած ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը, այդ հիմքով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Կամ, եթե վերաքննիչ դատարանը, այնուամենայնիվ, հիմնավորված կհամարի Դավիթ Խաչատրյանի մեղքը քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112 հոդվածի 1-ին մասով, ապա պատժի մասով փոփոխել դատավճիռը և սահմանել նվազագույն պատիժ:

Պաշտպան Երեմ Սարգսյանը, հիմնավորելով իր բողոքը, ասաց՝ մի հայ զինվորը մեկ այլ հայ զինվորի գործողությունների հետևանքով զրկվել է կյանքից: Պետությունը պարտավոր էր բոլոր միջոցները գործադրել՝ կատարվածը լիարժեք բացահայտելու համար:

«Հասարակության որոշ անդամներ առաջին իսկ օրից Դավիթ Խաչատրյանին «մարդասպան» էին անվանում, մի մասն էլ կոչ էր անում հապճեպ գնահատականներ չտալ…»,-ասաց Ե. Սարգսյանը: Նա նշեց, որ անձին մահ պատճառելու ոչ բոլոր դեպքերն են համարվում սպանություն:

«Մի՞թե Դավիթ Խաչատրյանին «մարդասպան» անվանողները ներկա էին դեպքին ու գիտեին՝ ինչ է իրականում տեղի ունեցել… Մարդու մեղքը պետք է ապացուցվի համապատասխան սկզբունքների պահպանմամբ, որ դատարանը չսխալվի, մարդկային ճակատագիրը չխաթարվի… Սակայն բոլոր իրավասու մարմինները ամեն ինչ արել են՝ առաջադրված մեղադրանքը հիմնավորելու համար: Խաչատրյանին արդարացնող հանգամանքներն այնպիսի մեկնաբանությունների էին արժանանում, որոնք ոչ մի հիմնավորում չունեին… Դատաքննությունն իրականացվել է տուժող կողմի զայրույթին կամ դժգոհությանը չարժանանալու ձգտումով…»,- ասաց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ Լյուքս Ստեփանյանի մահը առաջացրել էր նրա հարազատների արդարացի դժգոհությունը: Սակայն նրանք դիմել էին ծայրահեղ քայլերի… Նրանք հայտարարում էին, թե Լյուքսը սպանվել է դիտավորյալ, ոչ թե պատահական կրակոցից: Եվ, պաշտպանի կարծիքով, պետական մարմիններ, հատկապես՝ այն ժամանակ՝ զինվորական, ներկայումս՝ գլխավոր դատախազը, ընդառաջ են գնացել տուժող կողմի պահանջին…

Ծայրահեղ լարված իրավիճակը մեղմելու նպատակով պահանջվել է, որ պաշտպանության նախարարը հայտարարի, թե տեղի է ունեցել դիտավորյալ կրակոց: Եվ նա հայտարարել է:

Նախարարի ենթակայության տակ գտնվող քննչական ծառայությունը, պաշտպանի կարծիքով՝ հնարավոր ամեն քայլ ձեռնարկել է, որ ապացուցի դիտավորյալ կրակոցի հանգամանքը:

Պաշտպանը մեջբերումներ կատարեց վկաների նախաքննական հարցաքննություններից, որոնց ժամանակ քննիչն իր հարցերով վկաներին պարտադրել է, որ նրանք ընդունեն, թե Խաչատրյանը հենց սպանելու դիտավորությամբ է կրակոց արձակել:

Քննիչը, պաշտպանի տպավորությամբ, հենց առաջին օրվանից կարծես համոզված է եղել, որ Դավիթ Խաչատրյանը սուտ ցուցմունք է տալիս, մինչդեռ նախաքննության սկզբից Խաչատրյանի հայտնած որևէ հանգամանք չի հերքվել:

Պաշտպանը վկայակոչեց «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման ժամանակ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հարցազրույցը, որի ժամանակ գլխավոր դատախազն անդրադառնալով Լյուքս Ստեփանյանի սպանության գործին, ասել է, թե առաջադրված մեղադրանքը հաստատվել է, կայացվել է մեղադրական դատավճիռ: Սակայն այդ պահին ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառով հանդես էր եկել միայն մեղադրողը, իսկ պաշտպանական կողմը դեռ պաշտպանական ճառ չէր ասել, դատավճիռ էլ, բնականաբար, դեռ չէր կայացվել:

Այս պայմաններում գլխավոր դատախազն ասել է, թե Դավիթ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը բացարձակ հիմնավորված է, ապացույցներն անհերքելի են. «Մենք ունեցանք մեղադրական դատավճիռ»,- ասել է դատախազը հեռուստաեթերից:

Ըստ պաշտպանի՝ նման հայտարարությամբ գլխավոր դատախազը կամ փորձել է հերթական ճնշումը գործադրել առաջին ատյանի դատարանի վրա՝ մինչև դատավճռի կայացումը, կամ հաստատել է պաշտպանական կողմի այն տեսակետը, թե Դավիթ Խաչատրյանի գործով դատավճիռ կայացվել է մինչև նախաքննության ավարտը:

Դրա համար էլ դեռ դատավճիռ չկայացված պայմաններում մեղադրական դատավճիռը արդեն կայացված փաստ է համարվել, ամենաբարձր մակարդակով հայտարարվել է այդ մասին:

Պաշտպանը նշեց՝ եթե շփոթմունք է եղել, ապա ինչո՞ւ այդ շփոթմունքը հօգուտ Դավիթ Խաչատրյանի չի եղել:

Երեմ Սարգսյանը հիշատակեց, որ հիշյալ հեռուստաելույթից հետո գլխավոր դատախազը մամուլի ասուլիս է տվել և իր հեռուստատեսային հայտարարությունը այս գործի վերաբերյալ շփոթմունք է անվանել, ասել է, թե տվյալ գործը շփոթել է մեկ այլ գործի հետ, որով կայացվել էր մեղադրական դատավճիռ:

Պաշտպանը մեջբերեց Լյուքս Ստեփանյանի մայրիկի դիմումը պաշտպանության նախարարին, որը գրվել էր դատավճռի կայացումից առաջ. «Դուք խոստացել եք, որ պատիժը 18-20 տարի է լինելու…»:

Պատկան մարմինները, ըստ պաշտպանի, պահել են իրենց «խոստումը»: Մեղադրողը դատարանում 18 տարի ազատազրկում է միջնորդել Դավիթ Խաչատրյանի համար:

Եվ դատարանը, պաշտպանի կարծիքով, ակնհայտ խիստ պատիժ է սահմանել Դավիթ Խաչատրյանի նկատմամբ՝ նրան դատապարտելով 17 տարի ազատազրկման, ընդամենը 1 տարով նվազեցնելով մեղադրողի միջնորդած պատիժը, որ տպավորություն ստեղծի, թե դատարանն անկախ է, կաշկանդված չէ մեղադրողի միջնորդությամբ:

Միակ տարբերությունն այն է, որ մեղադրողը ասել է, թե Խաչատրյանը կրակել է սպանելու ուղղակի դիտավորությամբ, իսկ դատարանը եզրակացրել է, թե Խաչատրյանը կրակել է սպանելու անուղղակի դիտավորությամբ:

Պաշտպանը տարակուսեց՝ ուրիշ նմանատիպ դեպքերում, երբ տուժող կողմն այսչափ ագրեսիվ չէ, բարձր պաշտոնյաներն ինչո՞ւ հանդես չեն գալիս նմանատիպ հայտարարություններով:

Պաշտպանի կարծիքով՝ տվյալ գործով միակ դիրքորոշումը եղել է տուժողների պահանջները բավարարելը, նրանց ըմբոստությունը կանխելը:

Դավիթ Խաչատրյանի անմեղության կանխավարկածը խախտվել է հենց բարձր պաշտոնյաների կողմից՝ ըստ պաշտպանի:

Գործի հնչեղությունը ազդեցություն է թողել ոչ միայն քննչական մարմնի, դատախազության, այլև դատարանի վրա:

Պաշտպանը հիշատակեց տուժող կողմի ագրեսիվ պահվածքն ընդհանուր իրավասության դատարանում և ասաց, թե դատարանը ողջամիտ ոչ մի քայլ չի ձեռնարկել նրանց սաստելու համար, անուշադրության է մատնել պաշտպանության կողմի ահազանգերը, չլսելու է տվել հայհոյանքներն ու սպառնալիքները:

Ավելին, պաշտպանը նշեց, թե նախագահողն առանձնահանդիպում է ունեցել տուժող կողմի հետ՝ առանց պաշտպանական կողմի մասնակցության: Այդ հանդիպման ժամանակ ի՞նչ իմանաս, թե նրանց ինչ է խոստացել նախագահողը…

Պաշտպանը նշեց, որ դատական նիստերը խանգարողներին նախագահողը երբեմն մեկ-երկու րոպեով հեռացրել է դահլիճից, բայց խանգարողները վերադարձել են, շարունակել են հայհոյանքներն ու սպառնալիքները պաշտպանական կողմի հասցեին:

Տուժող կողմը նույնիսկ նախագահողին չի խնայել, ըստ պաշտպանի՝ Լյուքս Ստեփանյանի հայրը մատ է թափ տվել նախագահող դատավորի վրա ու ասել է. «Սաղ քո տակն ա»:

Տուժողները, ըստ պաշտպանի, ընդհանուր իրավասության դատարանում անում էին այն, ինչ ցանկանում էին:

«Եթե դատարանը թաքնված վախերի ազդեցության տակ ի վիճակի չէր դատարանի դահլիճում կարգի հրավիրել տուժող կողմին, ինչպե՞ս պիտի այդ թաքնված վախերի ազդեցության տակ արդարացի դատավճիռ կայացներ…»,- հռետորական հարց տվեց պաշտպան Սարգսյանը:

Քանի որ վերաքննիչ բողոքը ծավալուն էր, Երեմ Սարգսյանն այն ամբողջովին չհասցրեց ներկայացնել: Կշարունակի ներկայացնել հաջորդ դատական նիստին:

Պետք է ասել, որ վերաքննիչ քրեական դատարանում ոչ մի անկարգություն, աղմուկ կամ անցանկալի որևէ դրսևորում այսօր չեղավ: Դատական նիստն ընթացավ լռության ու հանդուրժողականության մթնոլորտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում