Լոնդոնի «Արսենալ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային պաշտպան Մատյե Դեբյուշին վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 ամիս, հաղորդում է Sportsmole.co.uk-ը:
– Ապաքինման հստակ ժամկետների մասին պարզ կդառնա այսօր ուշ երեկոյան: Եթե հնարավոր լինի ապաքինվել առանց վիրահատման, ապա Մատյեն շարք կվերադառնա մոտ 6 շաբաթից:
Դեռ ոչ մի հստակ պատասխան չեմ կարող տալ,- հայտարարել է «զինագործներ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: