Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ Մյունխենի «Բավարիա»-ից կրած պարտության ամբողջ մեղքը չպետք է բարդել թիմի կիսապաշտպան Յայա Տուրեի վրա, հաղորդում է Goal.com-ը:
– Կարծում եմ, որ սխալ է քննադատել Տուրեին իր ցուցադրած խաղի համար: Ի դեպ, երբ թիմը հաղթում կամ պարտվում է, դա վերաբերում է ամբողջ թիմին:Բոլորն էլ գիտեն, թե ինչպես են խաղում իմ թիմի ֆուտբոլիստները:
Բոլորն էլ գիտեն, թե ինչպես են խաղում իմ թիմի ֆուտբոլիստները: Մեր նպատակն առավելագույնս լավ հանդես գալն է և հաղթանակ տոնելը,- հայտարարել է Պելեգրինին: