«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան շնորհակալություն է հայտնել Լուի վան Գալին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» իր տրանսֆերի կազմակերպմանն աջակցելու համար:
«Վան Գալը շատ մեծ դեր է ունեցել իմ՝ «Ռեալ»-ից «Յունայթեդ» տեղափոխության հարցում: Նա առաջիններից էր, ով խոսեց այս տրանսֆերի մասին:
Շնորհակալ եմ նրան, որ հանդես եմ գալիս «Յունայթեդ»-ում: Թիմը շարունակում է բարելավել խաղը: Գիտենք, որ լավ չենք մեկնարկել Պրեմիեր լիգայում, բայց այսպես ևս պատահում է»,- արգենտինացի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է ESPN-ը: