Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Լևոն Հայրապետյանը ազատ կարձակվի

Մոսկվայում ձերբակալված արցախահայ գործարար Լևոն Հայրապետյանը մեկ-երկու ամսից ազատ կարձակվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, ով այսօր մասնակցում էր Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին:

Վերջինս ասաց, թե Մոսկվայում Լ. Հայրապետյանի ձերբակալությունը տեղի է ունեցել Ռուսաստանում տնտեսական որոշակի վերաբաշխման շրջանակներում: «Մասնավորապես՝ կապված ժամանակին «Բաշնևթ» ընկերության սեփականաշնորհման, հետագայում դրա վերանայման գործընթացի հետ: Ներկայումս խնդիր է դրված «Բաշնևթը» վերադարձնել պետությանը: Նախաձեռնողը եղել է Բաշկիրիայի կառավարությունը, որովհետև դեռևս 2003թ. ՌԴ հաշվիչ պալատն ունի եզրակացություն, թե «Բաշնևթ»-ի սեփականաշնորհումն աննախադեպ պետական թալան է: Եվ նույնիսկ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազա Ռահիմովը 2005թ. կառավարությանը հանձնարարել էր պետական սեփականությանը վերադարձնել «Բաշնևթ»-ը: Ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել, և հետո 2009-ին այն վաճառվել է «Սիստեմա» ընկերությանը: Այժմ Բաշկիրիայի հողօգտագործման և ընդերքի շահագործման նախարարությունը ներկայացրել է հայց՝ 7 միլիարդ դոլարի փոխհատուցման պահանջով: Եվ այդ ամբողջական շղթայում հիմա, փաստորեն, վերանայվում է սեփականաշնորհման այդ գործարքը:

Ցավոք, Լ. Հայրապետյանը, ինչպես մամուլն է հայտարարում, եղել է միջնորդ օղակ: Ներկայումս արդեն գիտեք, գործը հասել է «Սիստեմա» ընկերության տնօրեն Վլադիմիր Եվտուշենկովի ձերբակալմանը: Իսկ բուն սեփականաշնորհողի՝ Բաշկիրիայի նախկին նախագահի որդու՝ Ուրալ Ռահիմով նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Այսինքն՝ գործում ներգրավվել են բուն սուբյեկտները՝ Ուրալ Ռահիմովը՝ որպես սեփականաշնորհող, և Վ. Եվտուշենկովը՝ որպես գնորդ: Լ. Հայրապետյանը՝ որպես միջանկյալ օղակ, կարծում եմ՝ դուրս է գալու այս շղթայից, և մեղմվելու է նրա նկատմամբ մոտեցումը: Կարծում եմ նաև, որ մեկ-երկու ամսից ինքը՝ Լևոն Հայրապետյանը, ազատության մեջ կլինի և անձամբ կպատասխանի բոլոր հարցերին»,- ասաց Յու. Նավոյանը:

Նա ավելացրեց նաև, թե մինչև Լ. Հայրապետյանի ձերբակալությունը Բաշկիրիայի նախկին նախագահն ու նրա շրջապատը որոշակի ակտիվություն էին ցուցաբերում Բաշկիրիայի այս տարվա նախագահական ընտրություններում և դարձյալ ցանկանում էին մասնակցել սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նրանց թիմը ցանկանում էր որպես նախագահի թեկնածու առաջադրել իրենց պաշտոնավարման շրջանի վարչապետին:

«Սակայն հուլիսի 9-ին՝ թեկնածուների գրանցման վերջին օրը, Բաշկիրիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցեց Սարբաևի թեկնածությունը, կամ առաջադրող կուսակցությունը նրան ետ կանչեց: Ընդհանրապես՝ Բաշկիրիայի ներկա ղեկավարության և «Բաշնևթ»-ի սեփականաշնորհումը վերանայելու նախագահի որդեգրած քաղաքականությունը, այո, որոշակիորեն ուղղված է Մ. Ռահիմովի և նրա միջավայրի քաղաքական հավակնությունների զսպմանը: Ինչ վերաբերում Լ. Հայրապետյանի ձերբակալությանը, ապա դա բոլորիս համար շատ անսպասելի էր, որովհետև գոնե ինձ համար իմ ճանաչած Լ. Հայրապետյան երևույթը և հանցագործությունը անհամատեղելի են»,- եզրափակեց Յու. Նավոյանը:

Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը ձերբակալվել էր հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նա մեղադրվում է «Բաշնևթ» ընկերության սեփականաշնորհման գործով հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի վատնման և լվացման մեջ: Գործարարի ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքները: Վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում