«Իսլամական պետության» զինյալներից փախած, Թուրքիայի սահմանը հատած սիրիացի փախստականների թիվը հասել է 4 000-ի: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Վերջին տվյալներով, մեր սիրիացի եղբայրների թիվը, որոնք եկել են մեր սահմանի մոտ, հասել է 4 000-ի: Թուրքիան օգնության ձեռք կմեկնի բոլորին, ում կկարողանա օգնել: Հիմա ամենակարևորն է՝ փախստականներին տեղավորել ճամբարներում և ապահովել անհրաժեշտ պայմանները»,- ասել է Դավութօղլուն: Նա ավելացրել է, որ փախստականների թիվը կարող է աճել, քանի որ հակամարտությունը Սիրիայում չի դադարում:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան օգնել է և կօգնի իր «եղբայրներին՝ ոչ մի էթնիկ և ազգային տարբերություն չդնելով՝ ճիշտ այնքան, որքան իրավիճակը պահանջի»: