Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն պոկերի բարեգործական խաղ կանցկացնի մեկ այլ լեգենդար մարզիկի՝ թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ:
Նադալն ու Ռոնալդոն, որոնք վարպետ են նաև պոկերում, մեկ անգամ արդեն չափել են ուժերը: Ուժեղ է գտնվել Ռաֆան:
Բարեգործական խաղը կկայանա նոյեմբերի 6-ին՝ Լոնդոնում: Հանդիպումը կազմակերպելու միտքը եղել է Ռոնալդոյինը, ով ցանկանում է ռևանշի հասնել նախորդ տարվա դեկտեմբերին Պրահայում կայացած պոկերի եվրոպական մրցաշարում կրած պարտության դիմաց:
«Հիշում եմ իմ ու Ռաֆայի վերջին դիմակայությունը: Այն շատ զվարճալի էր: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի: Բարելավել եմ մարտավարությունս ու գերազանց եմ պատրաստվել խաղին»,- հայտարարել է Ռոնալդոն: