YouTube տեսահոլդինգը ծրագրում է միլիոնավոր դոլարներ ներդնել հայտնի տեսաբլոգերում: Ներդրումների նպատակն է՝ կայքի աստղերին խրախուսել բարձրորակ կոնտենտ ստեղծել և նրանց ետ պահել այլ հարթակներ անցնելուց, հայտնում է Re/code-ը՝ հղում անելով տեղյակ աղբյուրներին:
2011-ի վերջից YouTube-ն արդեն 100 մլն դոլար է հատկացրել մոտ 100 ալիքի աջակցության համար: Կայքը նաև մարքեթինգային աջակցություն է ցուցաբերում մեծ թվով հետևորդներ ունեցող օգտատերերին:
Նոր ներդրումները հիմնականում կուղղվեն «տանը ստեղծված» աստղերին աջակցելուն: YouTube-ը կսկսի վճարել նրանց կոնկրետ շոուներ արտադրելու համար և նրանց կոնտենտն առաջ տանել կայքի միլիարդանոց լսարանի շրջանում: