Գերմանիայի Դիպհոլց քաղաքում ավտոմեքենան մխրճվել է դպրոցականների խմբի մեջ, առնվազն 7 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը ավտոբուսի կանգառում, որտեղ եղել են աշակերտները: Վթարի մեղավորը՝ ավտոմեքենայի 18-ամյա վարորդը, փախել է դեպքի վայրից: Նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ հետաքննություն է տարվում:
Ոստիկանությունում նշել են, որ տուժածներից մեկը՝ 17-ամյա մի աղջիկ, արագորեն հիվանդանոց է տեղափոխվել փրկարարական ուղղաթիռով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: