20th Century Fox ընկերությունը նշանակել է Դեդպուլի կոմիքսների հիման վրա նկարահանված ֆիլմի ռելիզի օրը՝ հայտնում է Comingsoon-ը:
Պրեմիերան պետք է տեղի ունենա 2016թ. փետրվարի 12-ին:
Դեդպուլը Marvel ընկերության «Իքս Մարդիկ» ֆիլմի մաս է կազմում: Այն բանից հետո, երբ գիտնականները փորձեցին բուժել հիվանդի քաղցկեղը, նա մնաց այլանդակված ու հոգեպես անհավասարակշիռ: Երբեմն հանդես է գալիս որպես դրական կերպար: