Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Շոտլանդացիների 12 կետերը

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն Եվրոպայում տիրող պոպուլիզմի ու սոցիալիզմի յուրօրինակ խտացումն էր: Ամերիկյան անվտանգության բարուրում քնած, խորհրդային սպառնալիքների մասին մոռացած, արհմիությունների պարտադրած ծուլությամբ ամփոփված, 19-20-րդ դդ. գործարարական հմտությունների լոկ իներցիայով շարժվող Եվրոպան այսօր վայելում է իր համեստ զեխությունը՝ չմտածելով ավելինի մասին, բայց փորձելով գտնել արդեն ոչ ռացիոնալ գաղափարախոսական խաղալիքներ, որոնք կապահովեն քաղաքական պրոցեսի իմիտացիան:

Իրական գաղափարախոսական ուղենիշերի բացակայությունը և պարզունակ ռացիոնալիզմը դարձել է այսօրվա Եվրոպայի զարգացման հիմնական խոչընդոտը: Եվրոպական երկրները դժվարությամբ են հակադրվում ռուսական ֆաշիզմին, քանի որ նա իրենց գազ է տալիս, իսկ իրենք Պուտինին՝ խնձոր, խուսափում են խոսել Իրաք-Սիրիայի իսլամական պետության մասին, քանի որ այն իրենցից հեռու է:

Այս քաղաքական անհեռատեսության և պարզունակության պայմաններում են գլուխ բարձրացնում եվրոպական աջ ու ձախ ծայրահեղականները, որոնց ամենավառ արտահայտությունը Շոտլանդիայի հանրաքվեն է: 20-րդ դարի վերջի քաղաքական ինտերնացիոնալիզմը 21-րդ դարում, ակնհայտ վտանգի բացակայության և պոպուլիզմի ազդեցության տակ, վերածվեց կոշտ նացիոնալիզմի:

Զարմանալիորեն, քաղաքական պոպուլիզմը տարածվեց նաև Եվրոպայի արևելյան հատվածում, որ ռուսները հաճախ Եվրասիա են կոչում: Ղրիմի զավթումը, պատերազմը Դոնբասում որևէ լուրջ տրամաբանությունից չեն արտածվում, քան Պուտինի ռեյտինգը 80%-ի հասցնելն է և նավթային զեխության մեջ ծփացող օլիգարխների ջանքերը՝ ժողովրդի ուշադրությունը իրական սոցիալական խնդիրներից շեղելուց:

Նույն պուպուլիստական գայթակղությունը պատել է նաև Հարավային Կովկասին: Իլհամ Ալիևը իր գահադրման օրից նստեց ծայրահեղ ազգայնականության ու հակահայկականության նժույգը՝ որպես իրեն լեգիտիմացնելու միջոց, սակայն նա շարունակեց նույն քաղաքականությունը հետագայում ևս, քանի որ այն դյուրին էր և ժողովրդահաճ: Վրաստանում Բիձինա Իվանիշվիլին որպես քաղաքական հիմնական գաղափարախոսություն զարգացնում է Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների հետապնդումները, քանի որ այդպես հեշտ է և ժողովրդահաճո:

Հայաստանի ոչ իշխանական ուժերն էլ կառավարոթյանն առաջադրել են հայտնի «12 կետերը» և սպասում են պատասխանի: Կարծես թե մոռացել են մեր տնտեսության հիմնական քաղցկեղի՝ օլիգարխիզացիայի ու մոնոպոլիզացիայի մասին, կարծես լուծվել է Ղարաբաղյան հակամարտությունը, իսկ Թուրքիան բացել է սահմանը: Կարծես վերջնականապես բոլորը համաձայնվել են Ռուսաստանի վասալը լինելուն, և մնացել է կարմիր գծերի հարցը: Իշխանությունն էլ իրեն պահում է համապատասխանաբար՝ անլրջություն ընդ անլրջության, ցինիզմ ընդ ցինիզմի՝ ոչ միայն օրենսդրորեն ամրապնդում է կարմիր գծերը, այլև պատրաստվում է Եվրասիական Միության անդամակցությունը ստորագրել առանց լուրջ կողմ արգումենտներ ներկայացնելու, առանց էական հանրային քննարկման:

The Financial Times-ը գրում է, թե բոլոր նորմալ մարդիկ, որոնք հետևում են Եվրոպայի ու մասնավորապես՝ Շոտլանդիայի իրադարձություններին, գալիս են ոչ ամենահաճելի հետևության, այն է՝ եթե այսօրվա էլիտաների չստեղծեն ավելի պատասխանատու ու ժողովրդին ավելին հաշվետու համակարգ, ապա նրանք դուրս կշպրտվեն քաղաքական դաշտից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում