Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել են 2 «օրենքով գողերի»: Նրանցից մեկը` Իլյա Գոգոլևը, հայտնի է որպես Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի, իսկ Սերգեյ Ասատրյանը՝ Սերյոժա Ասետրինա կամ Բենթլի: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակված է Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության կայքում:
Բացի այդ՝ օպերատիվ մարմինների աշխատակիցները ձերբակալել են հանցագործների մերձավոր շրջապատից ևս մի քանի մարդու:
Խուզարկության ժամանակ Գոգոլևի մոտ հայտնաբերվել է 7 գրամ հերոին: Նրան վերցրել են կալանքի տակ, իսկ հավաքի մյուս անդամների նկատմամբ անցկացվում են ստուգումներ:
Սերգեյ Ասատրյանը, ըստ ԶԼՄ-ների, 27 տարեկան է և համարվում է Ասատրյանների կլանի ամենաերիտասարդ անդամը ու ամենաերիտասարդ «օրենքով գողը»՝ հայտնում է RIA Novosti-ն:
2008թ. նրան «թագադրել էին» Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան ու գողական միջավայրի այլ դեմքեր:
Սերգեյ Ասատրյանի հայրը՝ Էդուարդ Ասատրյանը, նույնպես «օրենքով գող» է ու հայտնի է Օսետրինա-Ավագ ու Էդիկ Թբիլիսկի մականուններով: