Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Սուրիկ Խաչատրյանի անխուսափելի նշանակումը հետաձգվել է ընդամենը 1 շաբաթով

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետի նշանակման հարցը կորոշվի հաջորդ շաբաթ՝ հինգշաբթի օրը, կառավարության նիստում:

Այդ հարցը երեկվա նիստում չի որոշվել միայն մի պատճառով, որպեսզի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ անհարկի շահարկումներ և աղմուկ չբարձրանա, քանի որ ակնհայտ է, որ Սուրիկ Խաչատրյանի նշանակումն անարձագանք չի մնալու:

Կառավարության և երկրի ղեկավարները որոշել են չփչացնել անկախության տոնը և սյունեցիների (և ոչ միայն) տրամադրությունը:

Մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզպետի պաշտոնից Վահե Հակոբյանի հրաժարականը պատասխան էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման կարծիք է շրջանառվում իշխանական կուլիսներում:

Վ. Հակոբյանը, հիշեցնենք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի նախագահ Մաքսիմ Հակոբյանի որդին է: Վերջինս Սյունիքում մարզպետ նշանակվեց մոտ մեկ տարի առաջ՝ Գորիսում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած՝ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո: Այն բանից հետո, երբ Ս. Խաչատրյանը հրաժարական տվեց:

Նախկինում Մ. Հակոբյանը կոմբինատի գլխավոր տնօրենն էր, բայց մի քանի ամիս առաջ նա այդ պաշտոնից հրաժարվեց և նշանակվեց խորհրդի նախագահ: Այն ժամանակ մամուլում հրապարակում եղավ, որ այդպես են ցանկացել թե՛ կոմբինատի սեփականատերերը, թե՛ Մ. Հակոբյանն ինքը, որպեսզի խուսափեն տարբեր միջոցառումների առիթով իշխանություններին ֆինանսավորելուց:

Բանն այն է, որ թե ընտրություններին, թե Սյունիքի մարզում իշխող Հանրապետական կուսակցության դիրքերն ամրապնդելուն ուղղված ծախսերի մի մասը կատարվում էր կոմբինատի միջոցների հաշվին` Մ. Հակոբյանի միջոցով: Հայտնի է նաև, որ պղնձամոլիբդենայինի հիմնական սեփականատերը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, թեև այն իրավաբանորեն համարվում է գերմանական ընկերություն: Եվ շրջանառվող տեղեկությունների համաձայն` Ռ. Քոչարյանը Մ. Հակոբյանին գործադիր տնօրենի պաշտոնից խորհրդի նախագահի պաշտոնին տեղափոխելով՝ ցանկացել է սահմանափակել կամ ընդմիշտ վերացնել այդ ֆինանսավորումը: Այդ տեղափոխությամբ Մ. Հակոբյանն էլ իր հերթին ՀՀԿ-ի վերնախավի մոտ կարող է արդարանալ, թե ինքն արդեն լիազորություններ չունի կոմբինատի ֆինանսական միջոցները կառավարելու գործում:

Այսքանից հետո իշխանությունները որևէ շահագրգռվածություն չունեին Վ. Հակոբյանին Սյունիքի մարզպետի պաշտոնին պահելու հարցում: Բացի այդ, ասում են, Վ. Հակոբյանը չի կարողացել մարզում իշխանությունների դիրքերն այնպես ամուր պահել, ինչպես դա անում էր Ս. Խաչատրյանը: Եվ իշխանությունները նկատել են, որ մարզում իրենց դիրքերը թուլանում են: Սա համարվում է Վ. Հակոբյանի հրաժարականի պատճառներից մեկը:

Այս օրերին ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, թե շուտով Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին կնշանակվի Ս. Խաչատրյանը: Եվ դա արվում է ոչ միայն մարզը կրկին «մարտական վիճակի» բերելու համար: Դա պատասխան է նաև Պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի կողմից Մ. Հակոբյանին գործադիր տնօրենի պաշտոնից խորհրդի նախագահ նշանակելու քայլին:

Իսկ Ս. Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու համար Սյունիքի մարզում ակտիվ ստորագրահավաք է կազմակերպվում: Ի դեպ, նրա նշանակումն այնքան էլ անսպասելի չպետք է լիներ հայ հանրության համար: Հիշեցնենք, որ անցած տարի, երբ իր տան մոտ Ա. Բուդաղյանի սպանությունից հետո Ս. Խաչատրյանը հրաժարական տվեց, պարզաբանումներ հնչեցին, թե նա ընդամենը ժամանակավորապես է հրաժարական տալիս: Այն ժամանակ կարծիք կար, թե իշխանությունները Ս. Խաչատրյանին որոշ ժամանակ հետո նորից այդ պաշտոնին նշանակելու խոստում են տվել: Որ նա այդ փուլում հրաժարական է տալիս մինչև ավարտվի Ա. Բուդաղյանի սպանության քննությունը, պարզվի` իր որդի Տիգրան Խաչատրյանը կապ ունի՞ նրա սպանության հետ, թե՞ ոչ: Այն ժամանակ սպանության գործով ձերբակալվել էր Տ. Խաչատրյանը և Ս. Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը, սակայն դեպքից ընդամենը մի քանի ամիս հետո՝ 2013թ. սեպտեմբերին նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, և նրանք ազատ արձակվեցին:

Եվ քանի որ իշխանությունները գոնե իրավաբանորեն այնպես արեցին, որ Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանը «արդարացվեցին», ապա հիմա արդեն Ս. Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելու և խոստումը կատարելու ժամանակն է: Իսկ նրա նշանակման մասին տեղեկությունները մի քանի շաբաթ շրջանառության մեջ դնելով՝ իշխանությունները կարծես թե ստուգում են հասարակության վերաբերմունքն այդ նշանակմանը, և որ ամենակարևորն է` հասարակության ականջը ընտելացնում են այդ նշանակմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում