Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Մեր աշխարհասփյուռ ժողովուրդը շարունակում է մնալ մեկ ամբողջություն. Գարեգին Բ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ներկա են գտնվել «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի բացման արարողությանը, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամն է բերել համաժողովի մասնակիցներին:

«Մեծարգո Նախագահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,

Մեծարգո Վարչապետ Հայաստանի Հանրապետության,

Սիրելի Վեհափառ եղբայր, հոգևոր հայրեր,

Պատվարժան մասնակիցներ համաժողովի, սիրելի բարեպաշտ զավակներ մեր Եկեղեցու,

Հարգարժան հյուրեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հոգու բերկրությամբ եկել ենք ողջունելու ձեզ «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի առիթով և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու համաժողովի աշխատանքներին:

Ուրախ է Մեր հոգին, որ աշխարհասփյուռ մեր համայնքներից, Արցախից ու Հայաստանից վերստին համախմբվել եք` միասնաբար, պատրաստակամ ու հանձնառության ոգով քննության առնելու մեր կյանքի հրատապ խնդիրները, որոնք անհրաժեշտ ուշադության և վճիռների կարիքն ունեն ինչպես Հայրենիքում, այնպես և` Սփյուռքում: Նույն տեսիլքն ունենք` պաշտպանված ու զորեղ, բարօր ու զարգացող դարձնել մեր Հայրենիքը և ապահով, շեն ու կենսունակ պահել Սփյուռքը: Այս նպատակների համար մեր ժողովուրդը մեծ զոհողություններ է հանձն առել, միավորվել ազգաշահ ու հայրենաշեն ծրագրերի շուրջ, որոնցում կարևոր դեր են ունեցել նաև «Հայաստան-Սփյուռք» համաժողովները:

Հայրենիքի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդումը և սերտ գործակցությունը մեր կյանքի հրամայական է: Այս գիտակցությամբ մեր ժողովուրդը թեև աշխարհասփյուռ` շարունակում է մնալ մեկ ամբողջություն, հոգևոր մեկ ներաշխարհ` նույն ինքնությամբ, ձգտումներով ու հույսերով: Այսպիսի միասնության մեջ է իրական աստվածային ներկայությունը և մեր կյանքին երկնառաք զորակցությունը, ինչպես որ Իր անունով համախմբածներին խոստանում է մեր Տերը Հիսուս Քրիստոս (Մատթ. 18.20):

Հայրենիքի հզորացման և Հայրենիքով միաբանման առանցքում են մեկտեղվում մեր ժողովրդի լուսավոր գալիքի և հարատևության հույսերն ու հեռանկարները: Այսօր Հայաստանի և Արցախի ամեն առումով առաջընթացի և անվտանգության ու Հայրենի մեր երկրի պաշտպանվածության հրամայականն է հառնած ազգային մեր անդաստանում: Վերջին շրջանում հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում հրադադարի խախտման բազմաթիվ դեպքերը, սահմանամերձ բնակավայրերի տևական գնդակոծությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է մեր երկրի խաղաղությունը: Մեր Հայրենիքի ու ժողովրդի ապահով ու խաղաղ կյանքին սպառնացող վտանգը կրկին և առավել շեշտում է մեր համախմբված ու միաբան լինելու անհրաժեշտությունը: Հիրավի, մեր երկրում տակավին առկա են անկատարություններ, անարդարության դրսևորումներ, զանցանքներ ու հանցանքներ, որոնք, սակայն, չպիտի ստվերեն մեր հայրենասիրությունը և Մայր Հայրենիքի հանդեպ որդիական սերն ու հավատարմությունը, այլ առավել մղեն մեզ մեր ազգն ու պետությունը զորացնելու նախանձախնդրության ու միասնական ջանքերի: Այս վստահությամբ ենք Մեր խոսքն ուղղում ձեզ, սիրելի ներկաներ:

Մեր այս հավաքը կարևորվում է նաև նրանով, որ գումարվել է նախօրյակին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի, որը ազդակ պիտի դարձնենք մեր ժողովրդի կյանքում հոգևոր մեր արժեքների անխաթարության և ազգային ինքնության գիտակցության զորացման, միասնականության և լուսավոր մեր գալիքը կերտելու կամքի ու լավատեսության ամրապնդման: Այս նպատակին պետք է ուղղվեն պետական, եկեղեցական, ազգային, անհատական մեր անմնացորդ ու ամբողջական ջանքերը, ուժերն ու ծրագրերը, որոնցում դուք նույնպես ունեք անմիջական մասնակցություն: Պիտի շարունակենք նաև մեր համակարգված գործունեությունը` ի խնդիր Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման և մեր արդար դատի պաշտպանության: Հայ Եկեղեցին իր նվիրապետական աթոռներով, իր բոլոր կառույցներով օրակարգային առաջնահերթություններից է նկատում մեր ժողովրդի դեմ գործված Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդիրը: Մեզ բոլորիս քաջալերում է այն իրողությունը, որ վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ երկրներ, պետական կառույցներ և կրոնական ու հասարակական կազմակերպություններ ճանաչել են և շարունակում են ճանաչել Հայոց Ցեղասպանությունը` գիտակցելով, որ հայ ժողովրդի նկատմամբ արդարության իրագործումը էական է ավելի արդար ու խաղաղ աշխարհի կառուցման համար: Մեր Եկեղեցում ընթանում են նաև աշխատանքներ` ուղղված մեր անմեղ զոհերի սրբադասմանը, որը եկեղեցական կանոնով ու ծեսով պիտի կատարենք 2015 թ. ապրիլին, հավատով, որ մեր նահատակների հավատքի սխրանքը անմար հիշատակով պիտի հաստատի ու զորացնի մեր սերունդներին մարտիրոսյալ մեր նախնյաց սրբալույս հիշատակը մշտավառ պահելու, քրիստոնեական հավատքի զորացման, հայրենանվիրումի, ազգային արժեքների պահպանության ձգտումներում: 100-ամյա մեծ տարելիցին մեր անմեղ զոհերի հիշատակը հարգելու լավագույն գործը կլինի, որ 2015 թ. բազմանան մեր ընտանիքները և աճեն զավակներով: Այս կոչն ենք ուղղում մեր ժողովրդին, երիտասարդ մեր ընտանիքներին:

Այսօր` աշխարհայնացման ընթացքների, այլակարծությամբ սքողված կեղծ ու սին գաղափարների առկայության պայմաններում անհրաժեշտ է, որ զորացնենք նաև մեր խնամքն ու ջանքերը` Սփյուռքում և Հայրենիքում մեր զավակներին հայրենյաց ավանդներով կրթելու համար, որպեսզի ապրեն ազգային ջերմ ու կենդանի զգացումով, ազգի, Հայրենիքի սիրով և ընթանան հավատքով, ամուր կանգնած` փրկության հույսի ու հավիտենական կյանքի ուղիներում: Տերունախնամ այս ուղիներով պիտի առաջնորդվենք դեպի մեր հայրենյաց բաղձալի եզերքներ և մեր կյանքի ոռոգյալ ափեր:

Ազգային մեր կյանքի մտահոգություններից են շարունակում մնալ հակամարտության իրավիճակներում հայտնված մեր ժողովրդի զավակաց խնդիրները: Տագնապահարույց է իրավիճակը Մերձավորարևելյան տարածաշրջանում, պատերազմական դրություն է Ուկրաինայում, որտեղ ունենք հայկական համայնքներ: Հատկապես Իրաքում և Սիրիայում իսլամիստների բռնություններն ու ահաբեկչական գործողությունները սպառնալիք են դառնում խաղաղ բնակչության, նաև` քրիստոնեական, այդ թվում հայ համայնքների համարª ստիպելով լքել իրենց բնակավայրերը: Սիրիայում հակամարտության բռնկման առաջին օրերից հորդորել ենք Սփյուռքի մեր Թեմակալներին հնարավոր բոլոր միջոցները գործադրելու` պետական, դիվանագիտական, միջազգային, էկումենիկ, իրավապաշտպան կառույցների և կազմակերպությունների առջև բարձրաձայնելու խնդիրը, որպեսզի անհրաժեշտ քայլերի ձեռնարկումով տեղահանված ազգաբնակչությունը հնարավորինս շուտ կարողանա վերադառնալ սեփական օջախները և շարունակել իր խաղաղ կյանքը: Միաժամանակ կոչ ենք ուղղել` առավել ջանքեր ներդնել և քաջալերել հավատացյալ հայորդիներին` բարոյական ու նյութական աջակցությամբ սատարելու իրենց քույրերին ու եղբայրներին, որպեսզի հաղթահարեն փորձությունները, ինչպես նաև իրականացրել ենք Մայր Աթոռի ծրագրերը` օգնելով տուժած համայնքներին, Հայրենիք ներգաղթած հայորդիներին:

Սիրելիներ, եղբայրսիրության, հայրենասիրության ու միաբանության ոգին, խաղաղասիրության, արդարության ու ճշմարտության արժեքները մեր հոգուն միշտ զորություն են տալու, մեր բազկին` ուժ և մտքին իմաստություն: Այդ արժեքներով պիտի շենացնենք մեր Հայրենիքը, կենսունակ պահենք Սփյուռքը, հույս ու ապավեն դառնանք և նեցուկ լինենք միմյանց` դժվարությունները հաղթահարելու և մեր իղձերն իրագործելու:

Աղոթքով առ Աստված արդյունավոր ընթացք ենք մաղթում այս համաժողովի աշխատանքներին:

Հայցում ենք Աստծո օրհնությունը մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքին:

Թող Աստծո սերը, շնորհները լինեն մեզ հետ և բոլորի. ամեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում