Thursday, 18 04 2024
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի

Մենք խոսքով ենք հայրենասեր. Հարութ Սասունյան

«Մենք մեկ ժողովուրդ ենք, ճակատագրի բերմամբ մենք սփյուռքում ենք, բայց սա մեր հայրենիքն է, ես չեմ անջատում սփյուռքը հայրենիքից, մենք մի ժողովուրդ են, մենք հայրենիք ունենք և համաշխարհային ժողովուրդ ենք դարձել, դժբախտաբար: Եկեք դա օգտագործենք որպես առավելություն, որպեսզի կարողանանք 50-100 երկրների մեջ մեր ազգային շահերը պաշտպանել, Հայ դատն առաջ տանենք»,- այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանը:

Հարցին՝ բացի գումար հատկացնելուց, սփյուռքը պատասխանատվություն կրո՞ւմ է արդյոք հայրենիքի առջև, Հարութ Սասունյանը նշեց, որ, անշուշտ, պատասխանատվություն սփյուռքը կրում է: Նրա խոսքերով՝ փող տալն ամենահեշտ բանն է, բայց այն պետք է նպատակին ծառայի, դա պետք է պատասխանատու ձևով ծախսվի, պետք է, որ առաջնահերթությունները ճշտվեն, և ոչ ոք իրավունք չունի ինքնագլուխ անելու այս բանը՝ ո՛չ հայրենի ղեկավարությունը, ո՛չ սփյուռքը:

«Որպես մեկ ժողովրդի զավակներ՝ հոգով կանք միասին և մասին որոշեք առաջնահերթությունները, ծրագրերը, արդյունավետությունը: Այդպիսի բան չկա, որ որևէ մեկը միայն փող ուզի… ինչպես ասում են՝ սփյուռքը կթան կով չէ, սփյուռքը մեր հայրենիքն է, մենք օգնում ենք ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին: Մեր ժողովուրդը պետք է հանգիստ ապրի, բարգավաճի»,- ասաց Հարութ Սասունյանը:

Ի՞նչն է խանգարում, որ մենք այդ արդյունքները չենք տեսնում։ Ի պատասխան՝ Հարութ Սասունյանը նշեց, թե պատճառներից մեկն այն է, որ մենք համերաշխ չենք իրար հետ, փոքր ժողովուրդ ենք և բաժան-բաժան ենք, տարբեր տեսակի անձնական, կուսակցական, քաղաքական հարցեր կան: Ըստ նրա՝ մենք կարող ենք ունենալ տարանջատումներ, տարակարծիք լինել, բայց եթե հայրենիքի շահերը կան, պետք է կողք կողքի կանգնենք, աշխատենք, թեկուզ համաձայն չլինենք շատ հարցերում:

Նա բերեց Իսրայելի օրինակը. թեև հրեաների մեջ էլ պառակտում կա, բայց երբ Իսրայելի գոյության, լինել-չլինելու հարցը կա, բոլորը աշխարհով մեկ քով քովի գալիս են, պաշտպանում են հայրենիքը թշնամիներից: «Մենք էլ կարող ենք վեճեր ունենալ, տարբեր գաղափարներ, ես դեմ չեմ ազատ խոսքին, ազատ կամքին, և մենք կարող ենք ընդդիմություն լինել կամ իշխանություն, բայց հայրենիքին չվնասենք»,- ասաց նա՝ հավելելով, որ, ի տարբերություն մեզ, հրեաները լավ կազմակերպված են, համախմբված, իրենք ավելի մեծ ուժ ունեն սփյուռքում, քան մենք, իրենք ամեն ինչ անում են իրենց հայրենիքի համար:

Գլխավոր տարբերությունը , ըստ նրա, այն է, որ հայ ժողովուրդը ընդհանրապես ավելի խոսող է, քան գործող, հայրենասեր ենք խոսքով, բայց հրեաները իրենց գործով, իրենց փողով, իրենց մասնակցությամբ փաստում են, որ հայրենասեր են:

«Մենք խոսքով ենք հայրենասեր, բայց խոսքը օգուտ չունի, և շատ մարդիկ նույնիսկ վնաս են տալիս խոսքով, քանի որ խոստումներ են տալիս և չեն իրագործում դրանք»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում