Friday, 19 04 2024
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին

«Ծառուկյանի բիզնեսները ճնշումների տակ են իր հայացքների համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

-Պարոն Իսագուլյան, Քառյակը որոշեց միացյալ հանրահավաքի օրը, և պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու հանրահավաքին, ինչն էլ նշանակում է, որ հանրահավաքը կկայանա եռյակ ձևաչափով: Փաստորեն, քառյակում հիմնական տարաձայնությունը սահմանադրական բարեփոխումների հարցը դարձավ: Ըստ Ձեզ՝ այսօր արդեն ավելորդ չէ՞ խոսել Քառյակ ձևաչափի մասին, և այս տարաձայնությունը դեպի ո՞ւր է տանում:

 -Քառյակի ձևաչափը ձևավորվել է ԱԺ-ում առկա ընդդիմադիր կուսակցությունների միջև: Հենց ձևավորման ամենասկզբում կային խոսակցություններ, տարբեր կուսակցություններ ասում էին, որ հարցեր կան, որոնցում իրենք համագործակցելու են, իսկ հարցեր էլ կլինեն, որոնցում չեն համագործակցի տարաձայնությունների պատճառով: Օրինակ՝ 12 կետանոց հայտարարագիր պահանջագրի տակ ստորագրեցին 4 կուսակցությունները միասին: Հիմա, երբ իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների փաթեթը, այդ հայեցակարգը մշակվում է, կոնկրետ ՀՅԴ-ն, իմ խորին համոզմամբ, մտածում է, որ հնարավոր է՝ այս մղումը հիմնականում իրենց ազդեցության պատճառով է եղել, իշխանությունները գնում են սահմանադրական փոփոխությունների, և ճնշում գործադրելով՝ հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխությունների միջոցով հասնելու համակարգային փոփոխության, այն է՝ իրենք կողմ են խորհրդարանական կառավարման, քանի որ ներկայացված նախագիծը ենթադրում է խորհրդարանական կառավարում: Ես կարծում եմ, որ դա է պատճառը:

Իմ անձնական տեսակետն է, որ այստեղ կա թյուրիմացություն, որովհետև այն նպատակը, որին գնում են իշխանությունները, և այն նպատակը, որը հետապնդում է ՀՅԴ-ն, իրար հետ ամենևին կապ չունեն: Այս պարագայում ամենևին ցանկություն չկա իշխանությունների կողմից կառավարման ընդհանուր համակարգ փոխելու: Իշխանության խնդիրը իշխանության պահպանման խնդիրն է, այն է՝ արդեն երկրորդ շրջանից հետո նախագահն ընտրվել չի կարող, բայց կա մեծ ցանկություն իշխանական լծակները պահպանելու իր ձեռքում, և ՀՅԴ-ի մոտ առաջացել է այն մտայնությունը, որ հնարավոր է՝ խորհրդարանական կառավարման անցնելու պարագայում ինքը դառնա ԱԺ, հիմնական լիազորությունները վերապահվեն ԱԺ-ին, և ինքը՝ որպես ԱԺ նախագահ, կարողանա շարունակել ղեկավարել երկիրը. ես կարծում եմ, որ սա է նպատակը, որը ՀՅԴ-ն կհասկանա։ Բայց այստեղ մտածել, թե այդ հողի վրա Քառյակը տրոհվեց, ես կարծում եմ՝ տեղին չէ, որովհետև Քառյակը հայտարարեց, որ իրենք շատ հարցերում համակարծիք են, ուղղակի պահ է, որը, կարծում եմ, շատ շուտով կհանգուցալուծվի, ՀՅԴ-ն կհասկանա, որ դա խայծ է՝ նետված իրենց, ու փաստարկները, որոնք բերվում են, համոզիչ չեն: Իսկ փաստարկների հետ կապված ես բազմիցս հանդես եկել եմ:

-Դուք նշում եք, որ իշխանությունը փորձում է վերարտադրության խնդիր լուծել, այնինչ, մեկ այլ տեսակետ ևս կա, որի համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների հարցն արհեստականորեն մտցվեց օրակարգ ու դարձավ ամենակարևոր հարցը՝ զբաղեցնելով ողջ քաղաքական դաշտը: Ի՞նչ եք կարծում այս մասին:

-Դա կարող է լինել ծուղակ հենց իշխանությունների համար: Բնականաբար, իրենք նախաձեռնել են այս գործընթացը, և դա տանելու են առաջ ամեն պարագայում: Իրենց գուցե հաջողվում է որոշ կուսակցությունների, այդ թվում՝ ընդդիմադիր, նաև Քառյակի անդամ կուսակցությունների համոզել, որ այս փոփոխությունները բերելու են համակարգային փոփոխության, փոփոխությունների, որոնք ընդդիմությանն են մեծ տեղ տալու, և այլն, և այլն: Դա էլ կարող է լինել, բայց բուն գործընթացը, որը կարող է սկսվել, այսինքն՝ գնալ և հասարակության առջև ներկայացնել սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, ես կարծում եմ, որ ամենակարևոր ուժը ԲՀԿ-ն է։

Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորած լինել, պետք է ընդունել, որ ամենահզոր քաղաքական կազմակերպությունը հնարավորություններով և այլն ԲՀԿ-ն է, ինտելեկտուալ պոտենցիալով՝ ՀԱԿ-ը: Եթե այս երկու ուժերն այս հարցում միանշանակ դիրքորոշում ունեն, իհարկե, գնալու են նույն հասարակության մեջ, փորձելու նույն հակափաստարկները բերել, թե ինչու հրատապ չէ սահմանադրական փոփոխությունների հարցը։ Ես կարծում եմ, որ իրենց փաստարկները շատ ավելի ուժեղ ու համոզիչ կլինեն, և այս գործընթացը կարող է ինքնին վերածվել մի գործընթացի, որին քառյակը ցանկանում էր գնալ, այսինքն՝ բերի իշխանափոխության: Այդ հանրահավաքները և այլն:

Պատկերացնո՞ւմ եք, որ հանրաքվեում չհաջողեն իշխանությունները, իսկ եթե փորձեն գնալ տոտալ կեղծիքների, ինչպես արել են, ես կարծում եմ, որ դա կառաջացնի մի հեղափոխական վիճակ, որից այլևս իշխանությունն ազատվել չի կարող:

 

Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում