Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Ղարաբաղյան հակամարտությունը մեծ անհանգստություն է ՆԱՏՕ-ի համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:

-Պարոն Լահյու, նախորդ ամիս Դուք առաջիններից մեկն էիք, ով իր մտահոգությունը հայտնեց հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածության առնչությամբ: Դուք անհանգստություն էիք հայտնել նաև տարածաշրջանային կայունության տեսանկյունից: Ներկայումս ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը տարածաշրջանում և ԼՂ հակամարտության գոտում:

-Այո, այս փուլում ստեղծված լարվածությունը վտանգավոր է: Սա մի մեծ անհանգստություն է դաշինքի համար: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը շարունակում են հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իրենց ջանքերը, և ՆԱՏՕ-ն խորապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին և կարծում, որ այդ ջանքերի շնորհիվ գործընթացը պետք է շարունակվի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Եթե այս հակամարտությունը վերաճի պատերազմի, ապա կլարվի իրավիճակը ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում: Սա չափազանց վտանգավոր իրավիճակ է, ուստի ՆԱՏՕ-ն կողմնակից է, որ հակամարտությունը կարգավորվի որքան հնարավոր է շուտ:

-Դուք խոսել էիք նաև լարվածության թոթափման անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անեն կողմերը և միջնորդները դրան հասնելու համար:

-Սա իհարկե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործն է: ՆԱՏՕ-ն քաղաքականապես աջակցում է այդ ջանքերին: Մենք ուղղակիորեն ներգրավված չենք այս հակամարտության կարգավորման գործում, որպեսզի ես կարողանամ ասել, թե ինչ պետք է անեն կողմերն ու միջնորդները:

-Պարոն Լահյու, ՆԱՏՕ-ն ցանկություն է հայտնել Վրաստանում ռազմական ուսումնական կենտրոն տեղակայելու մասին: Ի՞նչ է այն իրենից ներկայացնելու, և ո՞ւմ համար է նախատեսված այդ կենտրոնը:

-Գոյություն ունի «Վրաստանի հետ համագործակցության ուժեղացված փաթեթ», որի համաձայն՝ ՆԱՏՕ-ն և Վրաստանը կարող են համատեղությամբ կառուցել ուսումնական կենտրոն Վրաստանում: Սա լինելու է համագործակցության ռազմական ուսումնական կենտրոն, և ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր գործընկեր կարող է ցանկության դեպքում հիմնել նման կենտրոն: Վրաստանը ցանկացավ ունենալ նման կենտրոն: ՆԱՏՕ-ի անդամ երկրները և դաշնակիցները կարող են իրենց զինվորներին ուղարկել այնտեղ վարժանքների: Այս կենտրոնի տեղակայման ուղղակի պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի վրա, ՆԱՏՕ-ն աջակցելու է Վրաստանին այդ ծրագրերում, բայց սա չի լինելու ՆԱՏՕ-ի շնորհքը:

-Մի շարք փորձագետներ պնդում են, որ ուսումնական կենտրոնի հիմնումը նոր մարտահրավերներ է տարածաշրջանի համար, և չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի պատասխան քայլ կատարել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի միջոցով: Ի՞նչ մտավախություններ ունեք Դուք:

-Ես կարծում եմ, որ թյուրընկալում կա: Շատերը չեն հասկանում՝ ինչ ասել է «Վրաստանի հետ համագործակցության ուժեղացված փաթեթով» նախատեսված կենտրոն: Չեն լինելու զորքեր, և չեն լինելու զինված անձինք, չեն լինելու զենքեր: Ուշադրությունը կենտրոնացած է լինելու զինվորների և հրամանատարների վարժանքներին, և մենք սպասում ենք, որ հայ զինվորներն ու հրամանատարները վարժանքներ կանցնեն այնտեղ, և ՆԱՏՕ յուրաքանչյուր գործընկեր կարող է օգտվել սրանից:

Հիմա կարող ենք ասել, որ տարածաշրջանում իրավիճակը կայուն է, բայց կայուն է, քանի որ հակամարտությունները սառեցված են և կարգավորված չեն: Սակայն ներկայիս իրավիճակն ամեն դեպքում տալիս է զարգացման հնարավորություններ:

Բայց մենք հույս ունենք, որ հակամարտություններում ներգրավված կողմերը կլուծեն իրենց խնդիրները, և կարգավորելով հակամարտությունները՝ նրանք դուռ կբացեն ողջ տարածաշրջանի հետագա բարգավաճման և խաղաղության ամրապնդման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում