Վերջերս ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ ներմուծված նոր պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ Մոսկվան չի կատարել մի շարք պայմաններ, որոնք Վաշինգտոնի կարծիքով, անհրաժեշտ են Ուկրաինայի իրադրության լարվածության թուլացման համար, գրում է Rosbalt.ru-ն:
«Ռուսաստանի անօրինական ներխուժումը (Ուկրաինա) ԱՄՆ-ի և ԵՄ-ն պատժամիջոցների պատճառ է հանդիսացել: Ռուսաստանը պետք է ավելին անի. դուրս բերի զորքերը (Ուկրաինայի տարածքից), զենքը, դադարեցնի աջակցել անջատողականներին»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: