Եվրոպական դատարանը որոշել է դադարեցնել Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցումը, որը պատժամիջոցային կարգով դրվել էր ԻԻՀ մի շարք ֆինանսական հաստատությունների և այլ ընկերությունների վրա, հինգշաբթի գրում է բրիտանական Financial Times թերթը։
Ինչպես հայտնի է դարձել, դատարանը պատժամիջոցները վերացրել է ապացույցների անբավարարության պատճառով, որ բանկը կապ է ունեցել միջուկային զենքի մշակման ծրագրերի ֆինանսավորման հետ։ Այսպես, հաղորդվում է, որ 2012-ի հունվարին ընդունված ակտիվների սառեցման մասին որոշումը հիմնված է եղել «ԵՄ չնշված անդամ պետության գաղտնի վկայությունների վրա, որի դեմ Թեհրանը չի կարողացել ապացույցներ առաջ քաշել իր օգտին»։
«Փաստերը, որոնք օգտագործվել են, այնքան անորոշ են և զուրկ կոնկրետությունից, որ միակ հնարավոր ելքը տվյալ որոշման ամբողջական չեղարկումն է»,- հայտարարել են Եվրոպական դատարանում։