Չինացի ուսանողն առաջարկում է բոլոր ցանկացողներին վարձակալել իր ընկերուհուն, որպեսզի գումար հավաքի և iPhone 6 ձեռք բերի։ Այդ մասին հաղորդում է South China Morning Post-ը՝ հղում անելով Sina Weibo սոցցանցի հրապարակմանը։
«Վարձակալատուին» ցանցի օգտատերերը տեսել են Շանհայի Սունցզի համալսարանի մոտ։ Ուսանողը կանգնած է եղել մեծ պաստառով, որին գրված էր նրա առաջարկը։ Այն ներառում էր համատեղ ընթրիքներ, ուսում, խաղեր կամ տեսակցություններ։ Միաժամանակ վերապահում էր արված՝ «ոչ մի զվարճալի բան»։
Ուսանողի «գնացուցակը» սկսվում է 10 յուանից՝ մեկ ժամի համար, մինչև 500 յուան՝ մեկ ամսվա վարձակալման համար։
Սա առաջին սկանդալային արարքը չէ, որին դիմում են Չինաստանի բնակիչները հանուն Apple-ի նոր սարքի գնման։ 2012-ին չինացի մի պատանի վաճառել էր իր երիկամը և ստացած գումարով iPhone և iPad գնել։