Թուրինի «Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ է, որ իր թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, հաղորդում է Tutto Mercato-ն:
«Անցյալ մրցաշրջանն անհաջող ընթացք ունեցավ մեզ համար: Կարծում էինք, որ կկարողանանք կրկնել 2011/12 թվականի հաջողությունները, սակայն ամեն ինչ այլ կերպ դասավորվեց:
Չգիտեմ, թե ինչ կատարվեց Ստամբուլում: Հիմա ամեն ինչ այլ է: Կարծում եմ, որ «Յուվենթուս»-ը կարող է ընդգրկվել Չեմպիոնների լիգայի լավագույն ութ թիմերի ցանկում,- հայտարարել է Բուֆոնը: