Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան համոզված է, որ հոմոսեքսուալիզմի թեման ցանկացած աստղի աքիլլեսյան գարշապարն է, և ինքը բացառություն չէ, գրում է Lady.ru-ն: Ընդ որում, այդ լուրերը Ջոնին այնքան էլ չեն անհանգստացնում, ինչ մասին էլ նա հայտարարել է վերջերս տված հարզազրույցում:
«Դա յուրաքանչյուր աստղի աքիլլեսյան գարշապարն է: Բանն այն է, որ մարդիկ փող են ուզում… ահա և ամենը»,- պատասխանել է Տրավոլտան իր ինքնաթիռի նախկին օդաչուի մասին հարցին, որը հայտարարել էր, թե Տրավոլտայի հետ սիրավեպ է ունեցել:
«…Ես այդ մասին այնքան էլ չեմ անհանգստանում: Մեկ ուրիշը գուցե ի պատասխան ավելի շատ հարձակում ձեռնարկեր, քան ես, սակայն ես վաղուց արդեն մեդիայի հետ նման խաղեր չեմ խաղում, քանի որ չեմ կարող այն վերահսկել: Ենթադրում են, որ հենց այդ պատճառով էլ այդ լուրերը շարունակվում են»,- նշել է դերասանը:
Ինչպես խոստովանել է Տրավոլտան, գեյ-սկանդալները նրան ավելի քիչ են վիրավորում, քան նախկինում նրա ավագ որդու մահվան հանգամանքները ԶԼՄ-ներում շահարկվելը:
60-ամյա Տրավոլտան ասում է, որ չի թողնի դերասանական կարիերան, քանի դեռ առողջությունը ներում է, քանի որ դերասանը դա հաճույքով է անում:
Հիշեցնենք, որ Տրավոլտան կարծում է, թե կյանքում իր հաջողությունների գրավականը դժվարություններ հաղթահարելն է, ինչն էլ անում է սայենտոլոգիայի շնորհիվ: