Չինաստանում տղամարդը դատարանի առջև է կանգնել այն պատճառով, որ խախտել է կուսության մասին օրենքը: Պունդուն շրջանի դատարանը չինացուն մեղավոր է ճանաչել և պարտավորեցրել է տուժած կնոջը 5000 դոլար փոխհատուցում վճարել:
Mail Online-ի հաղորդմամբ՝ հինգ տարի առաջ Շանհայի բնակիչ Լին համացանցում մի կնոջ հետ է ծանոթացել: Առաջին անգամ հանդիպելուց հետո նրանք միասին Սինգապուր են մեկնել, որտեղ ինտիմ հարաբերություններ են ունեցել:
Սինգապուրում Լին կնոջը հավատացրել է, որ նրա նկատմամբ զգուցմունքներ ունի, սակայն վերադառնալուց հետո խզել է նրա հետ կապը:
Որոշ ժամանակ անց կինը պարզել է, որ Լին ամուսնացած է՝ չնայած Սինգապուրում հավատացրել էր, որ ամուրի է:
Չենը չի ներել վիրավորանքը և մեկ ամիս անց դատարան է դիմել՝ իր հայցում նշելով, որ տղամարդը զրկել է իրեն կուսությունից, և որպես փոհատուցում 81 հազար դոլար, ինչպես նաև գրավոր ներողություն է պահանջել:
Դատարանը մասամբ բավարարել է կնոջ հայցը՝ պարտավորեցնելով տղամարդուն հինգ հազար դոլար վճարել և գրավոր ներողություն խնդրել: