Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է պայմանագիր կնքել «Սաութհեմփթոն»-ի կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի հետ, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
Ըստ աղբյուրի՝ Վենգերը կփորձի ձեռք բերել քենիացու տրանսֆերն այս ձմռանը:
Հավելենք, որ Վանյաման «սրբեր»-ի կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Ավելի վաղ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Սելթիկ»-ի կազմում: