ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ է հատկացնում 53 միլիոն դոլարի ծավալով, հինգշաբթի հաղորդում է Սպիտակ տունը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն
Այդ գումարից 46 մլն-ը կգնա ուկրաինացի զինվորականներին և սահմանապահներին աջակցելուն, իսկ 7 միլիոնը՝ միջազգային կազմակերպություններին՝ երկրի արևելքին մարդասիրական օգնություն ցույց տալու համար։
Ուկրաինացի ուժայիններին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը հասել է 116 մլն դոլարի, նշում է ԱՄՆ նախագահի վարչակազմի մամլո ծառայությունը։