Իրանը պատրաստ է մեխանիզմ մշակել, որն ընդունակ է երաշխավորել, որ Թեհրանը երբեք չի զբաղվելու միջուկային զենքի մշակմամբ՝ ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը NPR ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հաղորդում է RIA Novosti-ին:
«Մենք չենք խոսում դադարեցման, այլ խոսում ենք իրանական միջուկային ծրագրի սահմանափակման մասին»,- ասել է Զարիֆը:
«Մենք պետք է մեխանիզմներ մշակենք, որոնք ընդունակ են երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չի արտադրի: Մենք պատրաստ ենք գործարկել այդ մեխանիզմները: Եթե դուք խոսում եք այն մասին, որ Իրանը պետք է փակի հարստացման ծրագիրը, ապա դա անել հնարավոր չէ, քանի որ հնարավոր չէ դադարեցնել գիտությամբ զբաղվելը: Մենք դա արդեն կարողանում ենք: Այդ պատճառով էլ ամենաճիշտ որոշումը երաշխավորելն է, որ այդ տեխնոլոգիաները թափանցիկ կօգտագործվեն խաղաղ ծրագրի իրականացման համար»,- ավելացրել է Իրանի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ քաղտնօրենների մակարդակով «վեցյակի» և Թեհրանի բանակցությունների հերթական փուլը կկայանա Նյու Յորքում սեպտեմբերի 19-ին: