Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Միշտ չէ, որ պետք է պատմել Եղեռնի մասին և խոսել, թե ինչքան մեղք ենք մենք. Հրաչ Քեշիշյան

Մեր զրուցակիցն է ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, որի նկարահանած «Մեր սրտի տնակը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրան բարձրացավ:

– Պարոն Քեշիշյան, ո՞րն էր ֆիլմի գերխնդիրը, իսկապես հային Հայաստանի հետ կապե՞լը… Ստացվե՞լ է Ձեր ուզածը:

 – Ես չգիտեմ՝ հասե՞լ եմ իմ ուզածին, թե՞ ոչ, դա կասի հանդիսատեսը, դա հետո կասի հանդիսատեսը, երբ կտեսնի, կվերլուծի՝ կմնա՞ իր մեջ ինչ-որ բան, որ կուզենա կիսվել իր ընկերոջ կամ կողքինի հետ: Իմ գերխնդիրն էր ցույց տալ, որ հայը կարող է լինել նաև այսպիսին: Միշտ չէ, որ պետք է պատմել Եղեռնից, անընդհատ խոսել դրա մասին կամ անընդհատ խոսել այն մասին, թե ինչքան մենք մեղք ենք: Չէ՛, մենք նաև հաջողակ ենք, և հազարավոր օրինակներ կան հայ մարդու հաջողակ և տաղանդավոր լինելու:

– Այսինքն՝ ֆիլմերի միջոցով նաև կոմպլեքսնե՞րն ենք հաղթահարում:

 – Իհարկե, բայց շատ մեծ բեռ չեմ ուզում վերցնել ինձ վրա, որ ասեմ՝ դաստիարակչական պետք է լինի, բայց ամեն դեպքում թող այսպիսին տեսնեն Հայաստանը, հայ մարդուն թող տեսնեն ուժեղ, Գարեգին Նժդեհի նման, հայ մարդուն թող տեսնեն այս ընտանիքի նման համերաշխ` իր խնդիրներով, բայց մարդիկ են, ովքեր կարողանում են լուծել իրենց պրոբլեմները և դրանից չեն ընկճվում ու չեն տառապում:

– Իսկ որքանո՞վ է սա իրականությունը արտացոլում, երբ հատուկենտ են այսպիսի հաջողված ընտանիքները:

 – Ես համաձայն չեմ: Հաջողակ ընտանիքը միայն այդ անտուրաժը չէ: Ես այնքան հաջողակ ընտանիքներ գիտեմ, որ ապրում են փոքրիկ աշխատավարձով, որ ապրում են շատ պարզ, բայց այդ մարդիկ երջանիկ են, կարողանում են ընտանիքով լուծել իրենց հարցերը, կարողանում են համախմբել իրենց շուրջ մեծ գերդաստան: Եվ երբ այդ մեծ գերդաստանը հավաքվում է, կարևոր չէ՝ ինչպիսի հաջողությունների են հասել նրանք, կարևոր է, որ նրանք բոլորն ունեն իրար:

– Դարձյալ Հայկո, դարձյալ Խորեն Լևոնյան: Դերասանական կադրերի, ինչպես նաև կոմպոզիտորների խնդի՞ր ունենք:

 – Ես սիրում եմ Խորեն Լևոնյանի խաղը, ես սիրում եմ Հայկոյի երաժշտությունը: Ցավոք սրտի, Խորենի հետ ոչ միշտ ենք աշխատում, նախորդ ֆիլմում Խորենի հետ չեմ աշխատել, մի նոր ֆիլմ ենք նկարում այս պահին, որ էլի ինքը չկա: Աշխատում եմ օգտագործել այն մարդկանց, ովքեր տաղանդավոր են, աշխատում եմ անընդհատ լինել այն մարդկանց կողքին, ովքեր կարող են լավ բան ստեղծել, իսկ Խորեն Լևոնյանը այդ մարդկանցից է:

– Ի՞նչն է պատճառը, որ Դուք կարողանում եք տարին մի քանի անգամ ֆիլմ նկարահանել: Ռեժիսորները միշտ դժգոհում են ֆինանսից, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում այս ամենը:

 – Ուղղակի ստացվում է: Գիտեք, պետք չի անընդհատ բողոքել: Պետք է քեզ ինչ-որ բաներից զրկել, որ ինչ-որ բանի հասնես: Դե հիմա ես էլ փորձում եմ այլ տեղում աշխատած գումարս կուտակել, որ մյուս ֆիլմում օգտագործեմ:

– Օգոստոսը լարված ամիս էր մեզ համար՝ կրակոցներ սահմանին և այլն: Հնարավո՞ր է մի ֆիլմ էլ նկարահանեք հայրենասիրական թեմայով:

 – Իհարկե, հնարավոր է: Աստված մեր երկրին խաղաղություն տա, մեր զինվորներին տոկունություն: Բայց ես նոր եմ Գարեգին Նժդեհը նկարահանել և դեռ հոգեբանորեն ծանր եմ տանում: Մոտ մեկ տարի մենք ֆիլմը պտտել ենք Հայաստանի զորամասերում, եղել ենք սահմանամերձ գյուղերում:

– Ձեր ո՞ր նպատակը դեռ չի կատարվել կինոասպարեզում:

 – Ես չունեմ այնպիսի գերնպատակներ դրած, որոնց պիտի հասնեմ: Բայց ես ունեմ շատ նպատակներ և շատ երազանքներ: Ես ամեն օր քայլ եմ անում դեպի իմ երազանքը: Ես հիմա փորձում եմ ֆրանսիական համատեղ արտադրություն բերել Հայաստան, տա Աստված` ստացվի, և դա կլինի երկու ֆիլմ: Ես հիմա փորձում եմ աշխատել ամերիկյան ընկերության հետ, և տա Աստված` դա էլ ստացվի, որովհետև նրանք ցանկանում են հայկական թեմայով ֆիլմ նկարահանել: Ես փորձում եմ տարբեր ասպարեզներում քիթս խոթել ու գնալ ինչ-որ ուղղությամբ: Կստացվի, անպայման կստացվի, ուղղակի պետք է գնալ ինչ-որ ուղղությամբ: Ռուսական համագործակցությունն արդեն ստացվում է: Դա էլ է լավ:

– Դե մտնում ենք Մաքսային միություն, ավելի շատ կստացվի: Մտավախություններ չունե՞ք, որ Եվրոպայի հետ կապերն ավելի կբարդանան:

 – Չէ, ես կարծում եմ, որ մշակույթի ասպարեզում գոնե մեր ու ֆրանսիական համատեղ արտադրություն անպայման կլինի: Օրերից մի օր կլինի նաև հեշտ: Մենք ունենք շատ օրինակներ` Հովհաննեսը Գալստյան ունի եվրոպական արտադրություն, Արամը Շահբազյան ունի: Պետք է գնալ դրան: Եվ միակ փրկությունը հայկական կինոյի զարգացման համար համատեղ արտադրություններն են: Մինչև դրսից մարդիկ չգան, մենք չունենանք շփումներ, մենք նրանցից բան չսովորենք, ոչինչ առաջ չի գնա:

– «Ոսկե ծիրանում» Ձեր ֆիլմերը չեն լինում: Ի՞նչն է պատճառը:

 – Անկեղծ ասած` ես ինքս ֆեստիվալային մարդ չեմ, չեմ սիրում ֆեստիվալներում ներկայանալ: Բայց էս վերջերս «Thank you, Հայրիկը» գնաց ֆեստիվալ, շահեց: Ոչ ես էի գնացել այդ փառատոնին, թեև բավականին հեղինակավոր փառատոն էր, ոչ էլ Միքայելը Պողոսյան: Բավական հաճելի էր, երբ հեռախոսով լսեցինք, որ հաղթել ենք: Ու հաղթել էինք Զանուսիի ֆիլմին, Դեպարդեի ֆիլմին: Այսինքն` ուղղակի չէինք հաղթել: Ես ինքս շատ եմ սիրում ֆեստիվալներ, բայց երևի չունեմ այդ համարձակությունը ֆեստիվալների մասնակցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում