Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Պայմանավորվենք բացահայտել պայմանավորվածությունները

Ոչ իշխանական ուժերի մասնակից, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանը խորհրդարանական կառավարման է ուզում անցնել, որովհետև գիտի՝ ով էլ լինի Հայաստանի նոր նախագահ, նախկին պայմանավորվածությունները չի պահելու:

Հետաքրքիր բան է ասում Արմեն Մարտիրոսյանը: «Նախկին պայմանավորվածությունները» Հայաստանի իշխանական համակարգի և ներքաղաքական հարաբերությունների կամ, ավելի շուտ, ներիշխանական հարաբերությունների հիմքերի հիմքն են: Ամեն ինչ սկսվում է պայմանավորվածությունների խախտումից, ավարտվում նոր պայմանավորվածություններով: Պայմանականորեն սա կարող ենք բնորոշել ցիկլերով՝ նախընտրական և հետընտրական ցիկլեր: Ներկայիս ցիկլի սկիզբը կարելի է համարել 2008 թվականի համար Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պայմանավորվածությունները, որոնք, սակայն, ակնհայտորեն ինչ-որ պահից խախտվել են: Թե ով է հատկապես եղել խախտողը՝ շատ դժվար է ասել, որովհետև այդ պայմանավորվածությունները չեն կնքվել հասարակության առաջ, բայց ըստ էության կնքվել են հասարակության արյամբ՝ Մարտի 1-ով:

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը իրար են մեղադրում պայմանավորվածությունների խախտման մեջ՝ առայժմ, իհարկե, ակնարկներով, ոչ բացահայտ: Եվ քանի որ առայժմ նոր պայմանավորվածություններ չկան, Հայաստանում ընդհանուր առմամբ առկա է ներհամակարգային պայքար տարբեր բևեռների միջև: Օրինակ՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունները Ռոբերտ Քոչարյանը դիտարկում է որպես պայմանավորվածությունների խախտում: Սերժ Սարգսյանը փաստորեն չի ցանկանում իշխանությունը հետ փոխանցել կամ փոխանցել Քոչարյանի լիազորված անձին:

Հասարակությանը անհայտ է նաև, թե ով է ոչ միայն առաջինը խախտել այդ պայմանավորվածությունները, այլ նաև՝ ինչո՞ւ է խախտել:

Սակայն այս ամենը խոշոր հաշվով հասարակությանը հետաքրքիր չէ, որովհետև հանրության հետ ոչ ոք չի փորձում պայմանավորվել: Իսկ եթե չեն փորձում հասարակության հետ պայմանավորվել, ուրեմն չկա քաղաքականություն, որովհետև քաղաքականությունը հասարակության հետ պայմանավորվելու համար հրապարակային մրցակցությունն է, և քաղաքականության սուբյեկտները ըստ էության կարող են միմյանց հետ պայմանավորվածությունների գալ լոկ հասարակության հետ պայմանավորվելու ռազմավարության հարցում՝ միանալ կամ բաժանվել այդ ստրատեգիայում: Այլ ստրատեգիաների առկայությունը, ելակետում այլ մոտեցումների և մոտիվների առկայությունը քաղաքականությունը հանգեցնում է կուլիսային բնույթի, ըստ որում, երկու կողմից էլ՝ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմությունների:

Այդ բնույթն է այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանում ինչ արժեքներով, ինչ մոտեցումներով ու գաղափարներով քաղաքական պայքար ու գործընթաց էլ որ սկսվում է, այն անպայմանորեն ավարտվում է իշխող վարչակարգի վերարտադրությամբ, քանի որ կուլիսային բնույթի գործընթացը այլ կերպ չի կարող ավարտվել: Ով էլ հաղթի կուլիսներում՝ կուլիսային հաղթանակը ձևավորելու է միևնույն ստվերային համակարգը: Իսկ կուլիսից դուրս գալու համար պետք է հրապարակել, թե ով, երբ, ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Սերժ Սարգսյանի հետ, և ինչն է, որ պատրաստվում են խախտել:

Հանրային քաղաքականության ֆունկցիան այս իրավիճակում՝ եթե հայտարարվում է, որ Սերժ Սարգսյանը պայմանավորվածությունների խախտման դեմ է փոխում Սահմանադրությունը, այդ գործողությունների դեմ արդյունավետ պայքար կարող է լինել միայն այդ պայմանավորվածությունների հստակ, ուղիղ, անվանական վերհանումը, սուբյեկտների մատնանշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում