Suzuki Motor-ը հետ է կանչում 453 հազար 225 մինիվեններ Ճապոնիայում, որպեսզի ուղղեն օդորակիչում առկա խնդիրները, ինչն արդեն առաջացրել է այրման 3 դեպք, հայտնում է Reuters-ը:
Հետկանչման են ենթակա նաև Mazda Scrum մոդելի 407 հազար 878 միկրոավտոբուսներ, որոնք արտադրվել են 2005 օգոստոսից մինչև 2010թ. մարտը, ասվում է Ճապոնիայի տրանսպորտի նախարարության փաստաթղթերում:
Suzuki-ն Scrum է արտադրում Mazda Motor-ի հետ գործարքի շրջանակում:
Մինիվենները վաճառվում են միայն Ճապոնիայում: