Եվրոպական խորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել դիտարկել Ռուսաստանին SWIFT համակարգից բացառելու հնարավորությունը: Համապատասխան բանաձը հավանության է արժանացվել մարմնի լիագումար նիստում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Տվյալ վճիռը պարտադիր կատարման ենթակա չէ, վերջնական որոշում կկայացնեն միության երկրներն ու Եվրահանձնաժողովը:
Ռուսաստանում, իր հերթին, Արդյունաբերողների ու ձեռնարկատերերի միությունը և Տարածաշրջանային բանկերի ասոցիացիան առաջարկել են ստեղծել համանման SWIFT համակարգ: Առաջարկի հեղինակները հղում են անում մասնավորապես չինական փորձին:
SWIFT-ը համաշխարհային միջբանկային հեռուստահաղորդակցության միություն է, որը ապահովում է տարեկան 1.8 մլրդ հաղորդագրություն: