Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ԵՊԲՀ կատարած այցի ժամանակ լրագրողները հետաքրքվեցին այսօր շփման գծում զոհված զինծառայողի դեպքից: Ի պատասխան Պնախարարը նշեց. «Հարևանները միշտ բացառել են վստահության մթնոլորտի ստեղծման միջոցառումների իրականացումը: Դեպքը ԼՂ ՊԲ կողմից անպատիժ չի մնա, բայց սա նաև արդյունք է նրա, որ բոլոր միջազգային հանդիպումներից հետո հակառակորդը փորձում է լարվածություն ստեղծել»:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանագծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորվել է 1990թ. ծնված ավագ լեյտենանտ Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: