Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

«Հայաստանի տնտեսությունը հիվանդ է, օլիգարխիկ, կենտրոնացված N թվով մարդկանց ձեռքում, ու այդ միտումն ավելի է խորանում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

– Պարոն Ասատրյան, Միջազգային վարկանշային Moody’s կազմակերպությունը 2014թ. Հայաստանի տնտեսական աճը 3,2 տոկոսից նվազեցրել է 2,1 տոկոսի: Եվ դա պայմանավորել է Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ: Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք այս առումով:

– Այդ գնահատումը ոչ միայն Moody’s-ն է արել: Տարեսկզբից շատ հեղինակավոր և ոչ այնքան հեղինակավոր բոլոր միջազգային կազմակերպություններն էլ անում են: Այդ մասին պարբերաբար հաշվետվություններով ու ծրագրային հայտարարություններով է հանդես գալիս նաև ՀՀ Կենտրոնական բանկը, որը վերջին հրապարակման մեջ ևս էապես նվազեցրել է տնտեսական աճը: Դա այսօր արդեն իրողություն է: Վերջին 7 ամիսների տնտեսական ցուցանիշների արդյունքում ակնհայտ է, որ առկա է բացասական միտում, որ կառավարության 2014թ. ծրագրի հիմքում ընկած աճն իրականություն չի դառնա:

– Ո՞րն է պատճառը:

– Երկու պատճառ կա, և պետք չէ ամբողջը գցել Ռուսաստանի վրա: Մեր տնտեսությունը հիվանդ է, օլիգարխիկ, կենտրոնացված N թվով մարդկանց ձեռքերում, ու այդ միտումն ավելի է խորանում: Այն անձինք, ովքեր տնտեսության մեջ էական դերակատարում ունեն, եթե նախկինում քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, պատգամավորներ էին և այլն, այսօր արդեն գործադիր իշխանության մաս են կազմում:

Դուք հավանաբար նկատի ունեք վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

– Ես վարչապետին նկատի չունեմ: Ես նկատի ունեմ ամբողջ կառավարությանը, ամբողջ կառավարման համակարգին:

– Հ.Աբրահամյանը նշանակվելուց հետո հայտարարեց, որ պայքարելու է ստվերային տնտեսության դեմ և բոլորի համար հավասար խաղի կանոններ է ստեղծելու: Այս հինգ ամիսների ընթացքում այդ առումով առաջընթաց տեսնո՞ւմ եք:

– Չեմ տեսնում: ՀՀ բոլոր կառավարությունները պայքարել են ստվերի դեմ և ձգտել են հարկերի հավաքագրման աստիճանը բարձրացնել, բայց մեր տնտեսության առաջնային խնդիրը ո՛չ ստվերն է, ոչ էլ հարկերի թերհավաքագրումը: Մենք ունենք այլ լուրջ խնդիրներ: Առաջինը կառուցվածքային է. օլիգարխիկ համակարգը: Մենք չունենք այն, ինչ գրված է թղթի վրա: Մենք ասում ենք՝ ազատական տնտեսական համակարգ, ասում ենք՝ համապատասխան օրենքներ, և իսկապես ունենք բավականին ծավալուն օրենսդրական դաշտ, որը պետք է նպաստի այս տնտեսության գործունեությանը, բայց ունենք կարգ, որը գալիս է մերժելու դրանք:

– Իսկ դա ունենալու ցանկությունը դեռ չե՞ք տեսնում Հայաստանի իշխանությունների մոտ:

– Որևէ կերպ չեմ տեսնում: Անգամ ուզեն էլ, չեն կարող անել: Պարզ մի բան ասեմ. ես բիզնեսմեն եմ, և այսօր ինձ նշանակեցին վարչապետ, ես ի՞նչ պիտի անեմ, պիտի եկամուտներս կրճատե՞մ: Վատ աշխատեմ, որ քի՞չ եկամուտ ստանամ, թե՞ եթե մրցակից առաջանա, ասեմ՝ արի իմ տեղը գրավի: Իհարկե՝ ոչ: Ես բիզնեսմեն եմ, ես իմ բիզնեսի բոլոր օրինական և անօրինական ճանապարհներով իմ շահույթները մեծացնելու մասին պետք է մտածեմ:

Այսինքն՝ իսկապես անհրաժեշտ է բիզնեսը տարանջատել պետական կառավարումից, ինչի մասին իշխանությունները տարիներ շարունակ խոսում են, բայց չեն անում:

– Դա տնտեսվարման այբուբենն է. եթե դուք տառերը չեք ճանաչում, դուք երբեք գրագետ մարդ չեք լինի: Եթե դա չես ընդունում, ինչպե՞ս կարող ես խոսել տնտեսական համակարգի մասին: Սա համակարգ չէ, սա ինչ-որ խումբ մարդկանց կողմից կառավարվող մի մոդել է, մի փակ բաժնետիրական մոդել, որտեղ տնտեսություն-քաղաքականություն խառնաշփոթ է, որից կորցնում է և՛ քաղաքականությունը, և՛ տնտեսությունը: Իսկ բյուջե համալրելը կոնկրետ մարդկանց համար դարձել է բիզնես՝ ինքը տալիս է բյուջեին, որպեսզի գոյատևի, վերարտադրվի իր պաշտոնում՝ իր բիզնեսով:

Արևմտյան պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսությունը անկումային վիճակում է. դա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա:

– Դա երկրորդ գործոնն է, որը չի նպաստում տնտեսական աճին, և վիճակը գնալով ավելի է ծանրանում: 20 տարի դեպի Եվրոպա գնալուց հետո անցած տարի մեկ օրում մեր քաղաքական գիգանտները որոշեցին գնալ Մաքսային միություն: Բայց դա համակարգային մեծ խնդիր է, և այսօր այնտեղ, որտեղ մենք գնում ենք, վիճակը կտրուկ վատացել է: ՌԴ-ն հերթական անգամ բռնել է մեկուսացման ճանապարհը: Մեկուսացող ՌԴ-ն վտանգավոր է ճիշտ այնքան, որքան եղել է անցած դարի սկզբին՝ Առաջին աշխարհամարտից հետո, բոլշևիկյան Ռուսաստանը: Կարող է մեզ համար ժամանակավոր էֆեկտ լինել՝ մի քանի տոննա ավելի խնձոր վաճառենք, բայց երկարատև զարգացման տեսակետից սա հեռանկար չէ: ՌԴ-ն պետք է ամբողջ աշխարհի հետ համաչափորեն զարգանա:

Ասում են՝ հոկտեմբերի 10, բայց այսօր դրված է ոչ թե Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցության հարցը, այլ հերթական անգամ մենք խոր անորոշության առաջ ենք կանգնելու: ՀՀ տնտեսական մոդելը լավ է թե վատ է, բայց չի համապատասխանում Մաքսային միությունում թելադրող դիրք ունեցող երկրների տնտեսության մոդելներին: ՌԴ-ն ունի հզոր հումքային ռեսուրներ, որի հնարավորությունները, անընդհատ հայտարարվում է, ներդնելու է թե՛ ֆինանսական, թե՛ այլ ոլորտներում իր տնտեսվարողներին ջրի երես պահելու համար: ՀՀ-ն ի՞նչ մրցակից կարող է լինել, այդ ի՞նչ պետք է անի, որ կարողանա իր ապրանքը ՌԴ-ում ավելի լավ պայմաններում իրացնել: Անհնար է:

Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ չենք մտնելու այդ միություն: Հիշեք խոսքս. ընդամենը մեկ տարի հետո մեր հասարակության մեջ համատարած հուսախաբություն է լինելու:

– Պարոն Ասատրյան, արդեն հայտնի են 2015թ. բյուջեի նախնական տվյալները, որոնց համաձայն ընդամենը 30-40 միլիարդ դրամի եկամտային աճ է նախատեսվում: Սա նշանակում է, որ կառավարությունը ներկայացնում է տնտեսական զարգացում չապահովո՞ղ բյուջե:

– Սա նշանակում է, որ բյուջեն մշակողները տեսնում են այդ ռիսկը ու հասկանում, որ գալիք տարիների ընթացքում ներքին և արտաքին խնդիրների պատճառով դժվար է լինելու: Ակնհայտ է, որ առաջիկա 3-4 տարիներին ՌԴ-ի տնտեսական վիճակը լինելու է ոչ լավ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանի համար արտաքին բացասական ազդակները բացասական են լինելու:

– Իսկ նման պայմաններում մեր երկրում արտագաղթի կամ ժողովրդագրական ի՞նչ զարգացում կարող է լինել, հատկապես որ վերջին տարիներին Հայաստանից մոտ 250 հազար մարդ է արտագաղթել:

– Բացասական ժողովրդագրական զարգացման և բնական աճի առումով մենք մտնում ենք բացասական ցիկլ: Հիմա ակտիվ վերարտադրողական տարիք են մտնում այն անձինք, ովքեր ծնվել են 90-ական թվականներին: 90-ականներից մինչև 2001-2002թթ.  ծնունդների նվազում է տեղի ունեցել՝ 30.000 հազարից քիչ երեխա է ծնվել: Եվ առաջիկա մի քանի տարիներին մենք ծնելիության կտրուկ անկում ենք ունենալու: Մյուս կողմից էլ տարեցների թվի աճ է տեղի ունենալու: 1945-1950 թթ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բեյբի-բումի շրջանն էր: Հիմա այդ տարիքային խմբերն են մտնում ակտիվ մահացության շրջան, և մահերի թիվը ավելանալու է: Մի խնդիր էլ, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում երբեք չի բախվել: Լոկալ բնակեցված բնակավայրերում հայ ժողովուրդը բնութագրվել է բնական աճով, հիմա հակառակ երևույթն է տեղի ունենում, չկա բնական վերարտադրություն: Մենք զրկվում ենք մեր հնարավոր ապագայից:

Հայաստանում շուրջ 300 գյուղական համայնք կենսունակ չէ, վերարտադրողական հնարավորությունը կորցրել են, ի վիճակի չեն դպրոց պահել: Գնացեք լեռնային, նախալեռնային շրջաններ. գյուղերում միայն տարեցներ են մնացել: Այսօր գյուղում ծնելիության մակարդակն ավելի ցածր է, քան քաղաքում: Իսկ մենք խոսում ենք անվտանգության ռազմավարության մասին:

Դուք միայն վատ բաներ ասեցիք, Հայաստանում մի լավ բան չկա՞:

– Ի՞նչ ասեմ: Ես շատ կուզենամ, որ դրական բաներ լինեն, բայց ի՞նչ ասեմ: Ես էությամբ այդքան էլ վատ մարդ չեմ, վատ բաներ եմ ասում, բայց ասում եմ այն, ինչ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում