Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

«Քառյակի» ելման դիրքը

ՀՅԴ-ի հեռանալուց հետո ոչիշխանական քաղաքական բևեռն ըստ էության մոտենում է իր նախնական տեսքին: Լիովին այդ տեսքին վերադառնալու համար պետք է հեռանա նաև «Ժառանգությունը»: Ըստ էության, ոչիշխանական այս ճամբարի հիմքում երկու ուժերի՝ ՀԱԿԿ-ի և ԲՀԿ-ի համագործակցությունն է: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն իրականում ընդամենը քանակ են ապահովել, անունների քանակ, իսկ ռեսուրսների առումով այստեղ ոչինչ չկա: Եվ սա նաև օբյեկտիվ է՝ նկատի ունենալով մի շարք հանգամանքներ:

Նախ, առաջին հերթին, այդ դաշտի ձևավորումը սկսվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունից, որ նա արեց 2011 թվականի հոկտեմբերին՝ մեկշաբթայա շուրջօրյա հանրահավաքներից հետո, երբ այդպես էլ, ըստ էության, նոր առաջարկ չստացավ Սերժ Սարգսյանի հետ երկխոսության առումով, որը սկսվել էր նույն տարվա օգոստոսին և ընդհատվել էր ՀԱԿ-ի երիտասարդների հետ պատահած միջադեպով: Սերժ Սարգսյանից չստանալով նոր առաջարկ կամ առաջարկի արձագանք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հայացքը ուղղեց Գագիկ Ծառուկյանի կողմը, և, ըստ էության, սկսվեց երկու ուժերի դանդաղ համագործակցությունը: «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն այստեղ ըստ էության անելիք չունեին՝ զուտ քանակ ապահովելուց բացի: Ըստ որում, կուսակցական անվանումների քանակ, քանի որ նրանք ունեն լիովին տարբեր էլեկտորատներ, որոնք չեն տեղավորվում ՀԱԿԿ-ի և ԲՀԿ-ի էլեկտորատների ծիրում:

Սա է պատճառը, որ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունն անելիք չունեին ի սկզբանե: Նրանց էլեկտորատը ոչ թե նրանց հետևից կգնա ՀԱԿԿ-ԲՀԿ շրջանակ, այլ կհեռանա: Իսկ այլ ռեսուրս, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, ըստ էության, չունեն այդ համագործակցությանը տալու: Ռեսուրսների իմաստով ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն են պոտենցիալը կամ պաշարը: ԲՀԿ-ն, բնականաբար, ֆինանսատնտեսական և վարչական ռեսուրս է, որի վրա էլ կառուցվում է մարդկային ռեսուրսը: ՀԱԿԿ-ն հիմնականում քարոզչա-գաղափարական ռեսուրս է, որը ԲՀԿ-ին, այսպես ասած, քաղաքական տեսք տալու համար է: Այս հարցը կարող է լուծել միայն ՀԱԿԿ-ն, «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը չէին կարող: Ոչ այն պատճառով, որ պակաս գաղափարական են: Այլ որովհետև պակաս քարոզչական են և մեկնարկային դիրքերի առումով էլ շատ զիջում էին ՀԱԿ-ին:

2008 թվականը ՀԱԿ-ի համար մեկնարկային շատ մեծ թափ էր, և կուսակցությունը, ըստ էության, արդեն ավելի քան վեց տարի իներցիայի ուժով դեռ կարողանում է մնալ քաղաքական մակերևույթին, թեև արդեն ահագին մասով՝ ԲՀԿ-ից կախվածությամբ: Այս տեսանկյունից, ըստ էության, ինչ-որ առումով օրինաչափ կլինի, եթե ՀԱԿԿ-ԲՀԿ համագործակցությունը վերադառնա ելման դիրք: Ըստ որում՝ բոլորովին չի բացառվում, որ երկու ուժերը նաև ձգտեն դրան, այսինքն՝ դեմ չլինեն նման վերադարձին, քանի որ անցնող ժամանակաշրջանում նրանց համար երևի թե ակնհայտ է, որ քառյակի ֆորմատը, ըստ էության, ավելի բարդացնում է մանևրելու հնարավորությունը, միաժամանակ քանակական գործոնը չի տալիս անհրաժեշտ, այսպես ասած, էֆեկտը:

Այսինքն՝ պետք չէ բացառել բալաստից ազատվելու ներքին ցանկությունը, և, ամենայն հավանականությամբ, հենց դա է երևի թե պատճառ եղել, որ քառյակում առանձնապես չջանացին էլ պահել Դաշնակցությանը: Եվ, ըստ էության, գուցե հենց այդ տրամադրությունները գիտակցելով է, որ Դաշնակցությունը ձգտեց պահը չկորցնել և հեռանալ: Թեև տրամաբանությունը երևի թե հուշում է, որ առաջին հեռացողը պետք է որ «Ժառանգությունը» լիներ: Համենայն դեպս, դատելով այդ ուժերի անցած ուղուց, գործողություններից և շեշտադրումներից, հենց առաջին հերթին «Ժառանգության» պարագայում էր ամենից հաճախ հարց առաջ գալիս, թե ի՞նչ է անում այս ուժը ոչիշխանական քառյակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում