«Այսօր բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են զակազով, թող հեռանան այստեղից: Հերիք է խաբեբայությամբ զբաղվեք. մենք ունենք վարչապետ, որ սրբի անուն ունի. Հովիկ՝ նշանակում է Հովհաննես, նրանք բոլորը շրջապատված են հայրենասեր աշխատակազմով: Բացի դրանից՝ այսօր, իմ սիրելի նախագահ, խնդրանք ունեմ. Անդրադարձե՛ք Սովետաշենում գտնվող բոլոր կալանավորներին, հանձնաժողով նշանակեք, վերանայեք բոլոր կալանավորների գործերը»,- իր բամբ ձայնով գոռում էր ՀՀԿ տատիկը կառավարության շենքի մոտ:
Բողոքի ակցիա անող քաղաքացիները տատիկի գլխավերևում 5000 դրամանոց պարզեցին և 1000 դրամանոց: Տատիկը սկսեց լուտանքներ տեղալ: Ոստիկանները հեռացրին նրան կառավարության մոտից:
Ավելին՝ տեսանյութում: