Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին հակված է ինքնաքննադատության:
«Մեսսին իրեն պատժում է ինքնաքննադատությամբ, եթե նպատակներին չի հասնում: Բայց ես ցանկանում եմ, որ ազգային թիմում հանդես եկող ֆուտբոլիստը բավականություն ստանա ֆուտբոլից: Այլ կերպ ի՞նչ իմաստ ունի հավաքականում խաղալը»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանում Մարտինոն Մեսսիի հետ աշխատել է «Բարսելոնա»-ում, այնուհետև լքել է կատալոնական ակումբը` անբավարար արդյունքներ գրանցելու պատճառով: