Հնդկաստանի հարավային Թամիլ-Նադու նահանգում հրաշք է տեղի ունեցել: Համենայն դեպս, նման կարծիքի են տեղացիները:
Տեղացի ֆերմերներից մեկը երեքաչքանի հորթ է ունեցել: Հպարտ սեփականատերը այդ իրադարձությոնը համարում է Աստծո պարգև: Շիվա անունով հորթը դարձել է տեղի տեսարժան դեմքերից մեկը, հայտնում է Mirror-ը:
Ֆերմերի խոսքով՝ հրաշք-հորթը երեքաչքանի Աստծո ռեինկառնացիան է:
Շիվան համարվում է Հնդկաստանում արվեստի գործիչների ու յոգայի հովանավոր: