ԱՄՆ-ի ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ ուժեղ է և խորանում է: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը Սենատի Արտաքին հարցերով հանձնաժողովի առջև ունեցած ելույթում, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը:
Նրա խոսքով՝ որպես այդ ռազմական համագործակցության և ԱՄՆ աջակցության արդյունք, Հայաստանը ՄԱԿ-ի հետ ընդլայնում է իր խաղաղապահական պարտավորությունները Մերձավոր Արևելքում՝ բացի Կոսովոյում և Աֆղանստանում իր խաղաղապահական առաքելություններին աջակցելու տևական ջանքերից: