ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ապագա հանդիպումը համարել է ուղերձ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին նա ասել է ԱՄՆ-ում ուղևորության ընթացքում իրեն ուղեկցող լրագրողներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Օբաման նշել է, որ Սպիտակ տանը Պյոտր Պորոշենկոյի ներկայությունը Վլադիմիր Պուտինին յուրատեսակ ուղերձ է, որը կփոխարինի «հազարավոր բառերին ինչպես անգլերեն, այնպես ել ռուսերեն լեզուներով»:
Օբաման նաև Ուկրաինային շնորհավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման առթիվ՝ նշելով, որ համաձայնության շնորհիվ Ուկրաինան մի շարք բարեփոխումներ իրագործելու պարտավորություն է ստանձնել, որոնք խրախուսում են երկրում ժողովրդավարության զարգացումը, և որոնք կայուն և բարգավաճող տնտեսության հիմք կդնեն: