Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածուի գլխավոր նպատակն է հարևանների հետ խաղաղ գոյակցող ազատ և բարգավաճ Հայաստան տեսնելը

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսը դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում կաշխատի՝ հենվելով իր նախորդների ձեռքբերումների վրա: Այս մասին նա ասել է ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի առջև ելույթ ունենալիս՝ փոխանցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ամերիկյան քաղաքականության նպատակը պարզ է՝ ունենալ ազատ և բարգավաճ Հայաստան, որը խաղաղության մեջ կլինի հարևանների հետ: «Այդ նպատակի իրագործումը նշանակում է օգնել Հայաստանին՝ ուժեղացնելու իր ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը, ազատականացնելու տնտեսությունը, ընդլայնելու առևտուրը և գրավելու դիվերսիֆիկացված օտարերկրյա ներդրումներ, կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի օգնությամբ, հաշտեցնելու նրան հարևան Թուրքիայի հետ»,- ասել է Միլսը՝ հավելելով, որ դրանք կլինեն իր առաջնահերթությունները:

Միլսը նշել է, որ չնայած ԱՄՆ-ն իր հիասթափությունը հստակ կերպով արտահայտել է Հայաստանի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ, որոնցից մեկը առնչվում է ռուս-ուկրաինական հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվեարկությանը, Հայաստանի հետ ուժեղ երկկողմ հարաբերություններ ունենալու ամերիկյան կառավարության հակվածությունը մնում է անփոփոխ:

Նրա խոսքով՝ 2013-ի սեպտեմբերին Հայաստանի կայացրած որոշումը՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, ընդգծել է Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը նվազեցնելու իրենց նպատակների իրագործման և Հայաստանի տնտեսական ու անվտանգության անկախության ամրապնդման անհրաժեշտությունը:

Այս տարի նշվում է Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ստորագրման 5-րդ տարին: «Մենք շարունակում ենք ընդգծել այդ արձանագրությունների վերջնական հաստատման կարևորությունը՝ առանց նախապայմանների կամ որևէ այլ հարցերի հետ կապելու»,- ասել է Միլսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում