Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը հնարավոր չէ միայն օդային հարվածներով ոչնչացնել, բայց դեմ է արտահայտվել Իրաք օտարերկրյա զորքերի ներխուժմանը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զարիֆի խոսքով՝ որոշ երկրներ թույլ են տվել, որ Իրաքում հայտնվի «Ֆրանկենշտեյնի» ֆենոմենը, որը հիմա սպառնում է իր իսկ ստեղծողներին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հետ «Իսլամական պետության» դեմ կոալիցիայում ընդգրկված են մի շարք երկրներ, որոնք նախկինում աջակցում էին խմբավորմանը:
Զարիֆը չի հստակեցել՝ որ երկրները ինքը նկատի ունի: Նրա կարծիքով՝ «Իսլամական պետությանը» հաղթելու համար նոր մոտեցում է պետք: