Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերն իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի վերաբերյալ: Հիշեցնենք` մյունխենցիներն առավելության հասան մրցակցի նկատմամբ 1:0 հաշվով:
«Բարդ խաղ էր, ինչը մեզ համար անակնկալ չէր: Մենք հիանալի գիտենք այդ թիմի մասին: «Մանչեսթեր Սիթի»-ն բարձրակարգ թիմ է:
Կարող ենք գոհ լինել, որ մեզ հաջողվել է հաղթել, չնայած գոլային պահեր ունեինք և կարող էինք ավելի շուտ բացել խաղի հաշիվը»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլլերի խոսքերը: