Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երրորդ գլխի օրենքը

Թեև ոչ իշխանական քառյակը խոստացել էր թեժացնել աշունն իշխանությունների համար, այնուհանդերձ առայժմ աշունը ավելի շուտ քառյակի համար է թեժանում: Համատեղ հանրահավաքից առաջ քառյակն, ըստ էության, մասնատվում է՝ Դաշնակցությունը հրաժարվում է մասնակցել հանրահավաքին և մարզային հանդիպումներին, քանի որ տարակարծություններ ունի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Այս մասին ավելի շուտ էր հայտնի, սակայն բաժանվելու մասին հայտարարվեց միայն հանրահավաքի օրն ու օրակարգը որոշելիս, ինչը նշանակում է, որ համենայնդեպս փորձ է եղել մշակել այնպիսի օրակարգ, որում սահմանադրական փոփոխությունների հարցը առանցքային չի լինի: Սակայն քանի որ ՀՅԴ-ն հրաժարվում է հանրահավաքից ու մարզային հանդիպումներից, կարող ենք ենթադրել, որ օրակարգում առանցքային ուրիշ կետ կամ չի գտնվել նպատակահարմար, կամ էլ պարզապես ցանկություն չի եղել այլ կետ առանձնապես որոնել:

Չի բացառվում, որ այստեղ առանցքային է եղել ՀԱԿԿ-ի դիրքորոշումը, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել էր, որ եթե իշխանություններին հեռացնել չի ստացվում մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ապա պետք է այդ հանրաքվեն վերածել իշխանությունների անվստահության հանրաքվեի: ԲՀԿ-ն երևի թե հակված է եղել ՀԱԿԿ-ին պահելուն, քան ՀՅԴ-ին, քանի որ ՀԱԿԿ-ն ԲՀԿ-ի համար ավելի օգտակար գործ է անում: ՀԱԿԿ-ն ԲՀԿ-ին, այսպես ասած, փայլեցնում է, իսկ ՀՅԴ-ն այս իմաստով բացարձակապես անօգտակար էր: Եվ զարմանալի չի, եթե Ծառուկյանը նախընտրել է ընդառաջել Տեր-Պետրոսյանին և կենտրոնանալ սահմանադրական փոփոխությունները մերժելու վրա, քան ՀՅԴ-ի համար այնպիսի օրակարգ մտածել, որպեսզի հեռանալու առիթներ կամ պատճառներ չլինեն:

Այսպիսով, թեև հայտարարվել է, որ համակարծիք հարցերի պարագայում կհամագործակցեն քառյակով, ակնհայտ է, որ քառյակ չկա, և հետաքրքիր է դառնում պարզել, թե իսկ ինչ կա այս ամենի փոխարեն կամ այս ամենից հետո: Ընդհանրապես, մինչ այս հարցին անդրադառնալը հարկ է փաստել, որ, մեղմ ասած, քիչ է հավանականությունը, որ հերթական ընտրական փուլին ոչ իշխանական քառյակը միասնական մասնակցի՝ ՀԱԿԿ, «Ժառանգություն» և ԲՀԿ: ԲՀԿ-ն ավելի շուտ կփորձի օգտագործելով իր մերձիշխանական դիրքերը` մի քանի մանդատի հարց լուծել ՀԱԿԿ-ի ու «Ժառանգության» համար, քան նրանց հետ ցուցակ կիսել: Որովհետև այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ կկիսվի նաև ԲՀԿ-ն, և նրանք, ովքեր ցուցակում անցողիկ տեղերի և մանդատի հույսեր ունեին, կարող են ուղղակի հեռանալ:

Այս տեսանկյունից, եթե եռյակը միասնական չի մասնակցելու ընտրություններին, ՀՅԴ-ի քայլն ըստ էության հանդիսանում է ընդամենը այն, ինչը ավելի ուշ անելու են «Ժառանգությունն» ու ՀԱԿԿ-ն, իսկ միգուցե ԲՀԿ-ն ինքը: Այսինքն` երբ «Ժառանգությունից» և ՀԱԿԿ-ից ԲՀԿ-ն կքամի սեփական լեգիտիմացման առավելագույնը, կորոնի մի որևէ պատրվակ նրանցից բաժանվելու և արդեն խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հետ դիմակայության պատրաստվելու համար: Սակայն առայժմ ունենք իրավիճակ, երբ երեքը միասին են, իսկ ՀՅԴ-ն՝ ոչ: Ըստ որում` ՀՅԴ-ն հայտարարում է, որ շարունակում է ընդդիմություն մնալ: Ոչ ոք չի կասկածում իհարկե, որովհետև ՀՅԴ-ն նույնիսկ իշխանական կոալիցիայում իրեն ընդդիմություն էր հայտարարում, այնպես որ` նա բոլորի համար շատ լավ ծանոթ և համոզիչ ընդդիմություն է, և սա հավաստիացումների կարիք չունի:

Փաստորեն, ավելանում է, այսպես ասած, միջանկյալ խաղացողների քանակը՝ երեք ոչ իշխանականներ, իշխանական ՀՀԿ-ն և միջանկյալներ՝ ՀՅԴ և ՕԵԿ: Ի՞նչ կանեն այս երկու ուժերը իրար հետ կամ իրար դեմ՝ ՕԵԿ-ը կփորձի ՀՅԴ-ի տեղը լրացնելու հա՞յտ ներկայացնել եռյակին, կփորձի ՀՅԴ-ին խանգարե՞լ տեղ գրավել միջանկյալ դաշտում, որտեղ գտնվողներն, ըստ էության, պոտենցիալ կշռաքարեր են այս կամ այն բևեռի համար, իսկ ինչպես հայտնի է տաշած կշռաքարը գետնին չի մնա, թե՞ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն ժամանակի ընթացքում կգան որևէ տանդեմի՝ հիմնականում ընդդեմ եռյակի: Սա ժամանակը ցույց կտա:

Ըստ էության, ստացվում է հետաքրքրական մի բալանս: Եթե մինչ այս ներքաղաքական կամ ներհամակարգային պայքարը ընդգծված երկբևեռ էր, այսինքն` եթե նախկինում կար ոչ իշխանական բևեռն ու իշխանականը, ապա այս ամիսների ընթացքում, փաստորեն, մեկական անջատում եղավ և ոչ իշխանական, և իշխանական բևեռներից: Մի քանի ամիս առաջ ՀՀԿ-ի հետ կոալիցիան լուծարեց և ընդդիմադիր դաշտ մտնելու հերթական հայտարարությունն արեց ՕԵԿ-ը, իսկ այսօր էլ, ըստ էության, ոչ իշխանական քառյակից անջատում է ազդարարում ՀՅԴ-ն, և սրանով ստացվում է, որ միջանկյալ դաշտում կամ միջանկյալ գոտում գործում են արդեն երկու ուժ:

Այսինքն` ինչ-որ առումով ներիշխանական կամ ներքաղաքական պայքարը դառնում է եռաբևեռ կամ եռագլուխ: Հստակ է միայն, որ երրորդ գլուխն ինքնին մեծ պոտենցիալ չունի ինքնուրույն խաղի համար, և այն ավելի շատ ունենալու է այս կամ այն գլուխը ծանրացնելու կամ այս կամ այն գլխին խանգարելու գործառույթներ, այսինքն` խաղալու է նման հավակնություններով, այս տիրույթում:

Իշխանական և ոչ իշխանական բևեռների համար` զուտ իրենց պոտենցիալի առումով, ըստ էության, ոչինչ չի փոխվում: ՕԵԿ-ի կորստով ՀՀԿ-ն չի թուլացել, ՀՅԴ-ի կորստով էլ ոչ իշխանական բևեռը չի թուլացել, այսինքն` պոտենցիալները պահպանվում են այնպես, ինչպես կային: Սակայն հարցն այստեղ այն է, որ փաստորեն ընդլայնվող միջանկյալ տիրույթը նրանց համար փաստորեն աշխատանքի նոր դաշտ է ավելացնում, և այստեղ արդեն հարցն այն է լինելու, թե առկա պոտենցիալներով հանդերձ, երկու բևեռներից ում համար է արդեն ավելի մեծ ծանրություն լինելու միջանկյալ դաշտի վրա ուշադրություն դարձնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում